12:21 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է         12:08 - Ադրբեջանի կողմից չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը խախտում է. ուր մնացին խոստումները      12:06 - Երևանում քաշքշել են ոստիկաններին, կծել ու ճանկռել նրանց. Բերման է ենթարկվել 15 քաղաքացի    

09 հուն 2016 09:10

«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները Սամվել Բաբայանին «չեզոքացնելու» յուրօրինակ տարբերակ են մշակել

«Հայաստան վերադառնալուց հետո ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Հայաստանի և Արցախի իշխանությունների համար գլխացավանք է դարձել, քանի որ նրա հետ թեկուզ հեռակա բանավեճի մեջ մտնելը իրենց շահերից չի բխում։ Բանն այն Է, որ ինչ ասեն, Բաբայանը կրկնակի չափաբաժնով հետ Է ուղարկելու, ինչը չի կարող ընդունելի լինել, քանի որ տարին նախընտրական Է, և իշխանությունները չեն կարող հանդուրժել, որպեսզի նախկին զինակիցը անկաշկանդ քննադատի իրենց՝ փորձելով ներկայանալ իբրև անբասիր քաղաքական գործիչ։
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները Սամվել Բաբայանին «չեզոքացնելու» յուրօրինակ տարբերակ են մշակել։ Ըստ լուրերի՝ առաջիկայում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի պարտքատերերի «ցուցակ» Է կազմվել, որոնք պետք Է առաջիկայում հրապարակային հանդես գան և իրենց գումարները ետ պահանջելու հրապարակային գործընթաց սկսեն։ ՀՀ իշխանությունները համոզված են, որ երբ այդ պարտքերի խնդիրն առաջ գա, եթե անգամ Սամվել Բաբայանը ստիպված Հայաստանից կրկին չհեռանա Էլ, ապա առնվազն պարտադրված կլինի հրապարակային դաշտից հեռանալ։ Նշենք, որ Սամվել Բաբայանը ներկայումս դեռ գտնվում Է Արցախում, և նրա հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր