14:40 - Այդ սմարթֆոնները որտեղից ու ի՞նչ կազմակերպության միջոցով եք տրամադրելու քաղաքացիներին,համաճարակի ավարտից հետո, այդ սմարթֆոնների ճակատագիրն ինչ է լինելու         14:20 - Կորոնավիրուսի մուտացիայի դանդաղ պրոցեսը հույս է տալիս, որ այն կօգնի պաշտպանություն ապահովել տարիներով կամ նույնիսկ տասնամյակներով      13:56 - Հոգեբանը բացատրել է՝ ինչու են մարդիկ այս օրերին զանգվածաբար զուգարանի թուղթ գնում. Daily Mail    

14 նոյ 2016 09:53

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ժամանել է Երևան․ Չեն բացառվում՝ բողոքի ակցիաներ ընդդեմ նրա

 
«Հարապարակի» եկեղեցական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ գիշերը Ստամբուլ-Երեւան չվերթով Երեւան է ժամանել Կ. Պոլսի Հայոց պատրիարքական Փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Հիշեցնենք, որ այս տարի այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագը Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունեց, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ափսոսական նամակ հղեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` առաջ բերելով Հայաստանում եւ Սփյուռքում հասարակության բուռն դժգոհությունը: Բանը հասավ այնտեղ, որ հնարավոր բողոքի ակցիաներից խուսափելու համար, ամենայն հավանականությամբ իշխանությունների` Մայր Աթոռին իջեցված հրահանգով, վերջինս չմասնակցեց Գերագույն Հոգեւոր խորհրդի նիստերին, որոնք գումարվեցին Մայր Աթոռում (ի պաշտոնե նա համարվում է ԳՀԽ փոխնախագահներից մեկը), եւ չժամանեց Հայաստան այդ օրերին, եւ միայն այն բանից հետո, երբ Գերագույն Հոգեւոր խորհրդի նիստը անցկացվեց Նյու Յորքում շաբաթներ առաջ, վերջինս մասնակցեց արդեն ԱՄՆ մեկնելով:  Չի բացառվում, որ Երեւանում կսկսվեն բողոքի ակցիաներ ընդդեմ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր