17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

14 նոյ 2016 10:10

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ․ երկուսը մահացել են

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ․ երկուսը մահացել ենՆոյեմբերի 13-ին Երևանում երեք երիտասարդներ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ 1-ը մահացած, 2-ը վիրավոր։

Մահացածը 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանն էր։ 2 վիրավորները գտնվել են ծայրահեղ ծանր վիճակում։ Ավելի ուշ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է նաև 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ մյուս վիրավորը՝ 35-ամյա Արամ Ռաֆայելի Պետրոսյանը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
 
Պարզվել է, որ  նշված անձինք Չարբախ թաղամասում հայտնի «Լիկա» գեղեցկության սրահից են տեղափոխվել։
 
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․օր․-ի 34-104 հոդվածի, 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր