«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

14 նոյ 2016 10:48

Մոլդովայի նոր նախագահն է ռուսամետ Իգոր Դոդոնը

 
Նոյեմբերի 13-ին Մոլդովայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը: Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր հրապարակած տվյալների համաձայն, նա ստացել է ընտրողների ձայների մոտ 53.2 տոկոսը: Նրա մրցակից եվրոպամետ «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության նախագահ Մայա Սանդուն ստացել է ընտրողների ձայների 46.7 տոկոսը:

Իգոր Դոդոնը կտրականապես դեմ է արտահայտվում 2014 թվականին Մոլդովայի եւ Եվրամիության միջեւ ստորագրված Ասոցացման համաձայնագրին եւ նախընտրական շրջանում խոստացել է ընտրվելու դեպքում չեղարկել այն: Նա արտաքին քաղաքական առաջնահերթություն է համարում Ռուսաստանի հետ ինտեգրումը: Նա գտնում է, որ Մոլդովայի տնտեսական զարգացման տեսանկյունից անհրաժեշտ է անդամակցել նաեւ Եվրասիական տնտեսական միությանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր