20:23 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ         18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը      17:38 - Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ    

14 նոյ 2016 11:23

Շենգավիթում կրակոցներից 2 հոգի մահացել է, 1-ը՝ վիրավորվել․ Կատարվում է նախաքննություն

 
Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից, նոյեմբերի 13-ին` ժամը 17.15-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել անձը չպարզված տղամարդու դիակ, իսկ «կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Արամ Պ.-ն և «որովայնի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ՝ 1978 թվականին ծնված Մուշեղ Մ.-ն: 

Նույն բուժհիմնարկից հաղորդում է ստացվել, որ Մուշեղ Մ.-ն ստացած վնասվածքներից ժամը 23.55-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 14-ին պարզվել է, որ մահացած և անձը չպարզված տղամարդը 1991 թվականին ծնված Գևորգ Ա.-ն է: 

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
 
Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 13-ին Երևանում երեք երիտասարդներ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ 1-ը մահացած, 2-ը վիրավոր։ Ավելի ուշ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է նաև 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ մյուս վիրավորը՝ 35-ամյա Արամ Ռաֆայելի Պետրոսյանը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր