17:15 - Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել         16:42 - Տեսանյութ. Մոսկվայում ամբաստանյալը դատարանից առաստաղի միջոցով փախչելու փորձ է կատարել      16:23 - Ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու վրա    

15 նոյ 2016 12:18

Քարտեզագրվում են հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները

 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ը «Հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների հասանելիության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների քարտեզագրման ծրագիր:

Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցող կազմակերպությունների շրջանակներում արված հարցումների միջոցով հավաքագրված տեղեկատվությունը ներկայացվելու է «Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների առցանց տեղեկատվական կենտրոն» համակարգում, որի միջոցով  հաշմանդամություն ունեցող անձը  հնարավորություն կունենա ծանոթանալ համապատասխան կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններին:

Նշված հարցումների շրջանակներում գործընթացի դյուրինությունը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվել է առգիծ հարցաթերթ։
Նախարարությունը կոչ է անում հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող հասարակական և մասնավոր կազմակերպություններին ակտիվորեն ներգրավել քարտեզագրման աշխատանքներին՝ լրացնելով առգիծ հարցաթերթը:

Հարցաթերթը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ https://www.survio.com/survey/d/E1E3W6R8M8N2A8B5P

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր