14:46 - Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով         14:25 - Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները      14:04 - Հայաստանը պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին. մասնագետները մտահոգ են    

15 նոյ 2016 15:16

ՄԻՊ-ը չհայտարարված այց է իրականացվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

 
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի աշխատակիցները 2016 թվականի նոյեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին: Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը, ինչպես նաև այդ անձանց իրավունքների իրացման հնարավորությունները: Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն: Այցի շրջանակներում հանդիպում է կայացել նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ և քննարկվել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:

Արձանագրված մի շարք խնդիրների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախապատրաստվում են համապատասխան հարցումներ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր