17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

15 նոյ 2016 17:00

Թրամփը ցանկանում է, որ իր երեխաները տեղյակ լինեն պետական գաղտնիքներից. CBS News

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ իր երեխաները տեղյակ լինեն պետական գաղտնիքներից, գրում է cbsnews.com-ը` մանրամասնելով, որ նրա թիմի անդամները Սպիտակ տան աշխատակազմի հետ արդեն քննարկել են միլիարդատիրոջ չափահաս երեխաներին գերգաղտնի տեղեկությունների հասանելիություն տրամադրելու հարցը:
Աղբյուրը չի բացառում, որ հենց ինքը`Թրամփը, հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո կարող է երեխաներին պատմել պետական գաղտնիքների մասին, ինչը, իհարկե, դժգոհության մեծ ալիք կբարձրացնի:
Թեև Թրամփի ավագ դուստրը` Իվանկան, ասել է, որ չի պատրաստվում հոր վարչակազմում որևէ պաշտոն զբաղեցնել, այնուհանդեերձ` նրա 2 եղբայրները`Էրիկն ու Դոնալդ կրտսերը, հավակնում են Սպիտակ տան նոր աշխատակազմում պաշտոններ զբաղեցնելուն` չնայած, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է նման բան:
Աղբյուրը չի բացառում, որ Թրամփը կարող է որդիներին նշանակել ազգային անվտանգության գծով խորհրդականներ, ինչը հնարավորություն կտա նրանց տեղեկացված լինել գերգաղտնի նյութերից:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր