12:54 - Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապել են աթոռներին. ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է         12:40 - Սգացող ընտանիքը կատարվածից ցնցվել է.Հուղարկավորության ժամանակ նկատել են, որ տղամարդը շարժել է գլուխը      12:20 - Opel-ը մի քանի պտույտ գլորվել է. 2 զոհերից մեկի դին գտել են կիսամոխրացած. կա 2 վիրավոր    

16 նոյ 2016 11:30

Պուտինին հավատալ չի կարելի․ Մաքքեյն

 
Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը խորհուրդ է տվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին զերծ մնալ Ռուսաստանի հանդեպ քաղաքականության մեղմացումից։ Այս մասին հաղորդում է սենատորի մամլո ծառայությունը։

«Պուտինը կրկին միացել է Բաշար Ալ-Ասադին՝ սիրիացի ժողովրդի դեմ ուղղված բարբարոսական պատերազմում, ընդլայնելով ռուսների օդային և հրթիռային հարվածներն Իդլիբում և Հոմսում։ Շուտով կարող է տեղի ունենալ ևս մեկ դաժան հարձակում Հալեպի վրա»,-հայտարարել է Մաքքեյնը։
Սենատորը նշել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լավացնելու վերաբերյալ Պուտինի խոսքերին չի կարելի հավատալ։

«Մենք պետք է հավատանք այդ հայտարարությանն այնպես, ինչպես ցանկացած ուրիշ հայտարարության, որն արել է ԿԳԲ-ի նախկին գործակալը, ով իր երկիրը դարձրել է բռնապետություն, սպանել է իր քաղաքական հակառակորդներին, հարձակվել հարևանների վրա, սպառնացել Ամերիկայի դաշնակիցներին և փորձել է խափանել ընտրություններն ԱՄՆ-ում»,-նշել է սենատորը։

Մաքքեյնը հիշեցրել է, որ Բարաք Օբամայի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելու վարչակազմի փորձերն ավարտվեցին Ուկրաինա և Մերձավոր Արևելք Պուտինի ներխուժմամբ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր