17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

16 նոյ 2016 16:45

Թրամփի՝ չինարեն ասմունքող թոռնուհու տեսանյութը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թոռնուհու՝ փոքրիկ Արաբելայի մասնակցությամբ ուշագրավ տեսանյութը, որում աղջնակն ի ցույց է դնում աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկի՝ չինարենի իմացությունը, տարածվել է համացանցում՝ ունենալով ավելի քան 8.7 մլն դիտում: Ինչպես նշում է The Washinghton Post-ը, տեսանյութն արվել է մի քանի ամիս առաջ, սակայն չինական սոցկայքերում է հայտնվել միայն այս շաբաթ:
Նշվում է, որ չինացի օգտատերերը շատ շոյված են եղել 5-ամյա Արաբելայի արտասանությունից և այն փաստից, որ փոքրիկը նման վաղ հասակում փորձում է սովորել իրենց լեզուն:
Հայտնի է, որ Արաբելան Թրամփի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի և գործարար Ջարեդ Քուշների առաջնեկն է:
 





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր