17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

17 նոյ 2016 11:29

Հայաստանում ռուսական նոր ռազմաբազաներ տեղակայելու կարիք չկա․ Սերժ Սարգսյան

 
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում ռուսական նոր ռազմաբազաներ տեղակայելու կարիք չկա. բավական է միայն ռազմական հզորություն հաղորդել եղածին:

«Կարծում եմ՝ դրա կարիքը չկա, քանի որ ռազմաբազան ունի բոլոր հնարավորությունները՝ ներառելու անհրաժեշտ բոլոր տարրերը: Այդ իսկ պատճառով՝ փոքրիկ Հայաստանի համար մի ռազմաբազան բավական է. դրան ուղղակի պետք է ռազմական հզորություն հաղորդել»,- մեջբերում է ria.ru-ն նախագահ Սարգսյանի խոսքերը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2044թ.:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր