20:35 - Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է         17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին      16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում    

17 նոյ 2016 12:39

ԱԺ-ն ընդունեց 1000 դրամ պարտադիր վճարի նախագիծը․ Բագրատյանը չմասնակցեց քվեարկությանը․ Տեսանյութ

 
Ազգային ժողովն այսօր 102 կողմ, 3 դեմ և 0 ձեռպահ քվեարկությամբ առաջին ընթեցմամբ ընդունեց զոհված զինծառայողների կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին քաղաքացիների աշխատավարձերից 1000–ական դրամ պարտադիր կարգով փոխանցելու մասին օրինագիծը։

Մինչ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քվեարկությունը՝ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց, որ չի մասնակցի քվեարկությանը:

«Ափսոսս գալիս է, որ նման ձևով օրինագիծ է ներկայացվում, ինչը երկու կետրով հակասահմանադրական է: Վերջապես եկեք կուլտուրա ունենանք, բանի տեղ դնենք մարդկանց: Ցավում եմ, որ կուլտուրա չկա մեծամասնության մոտ, չեմ մասնակցելու քվերակությանը»,-ասաց նա: Ըստ նրա, զոհված և վիրավորված զինծառայողների հարցը պետք է լուծել, բայց ոչ նման կերպ: 
 
Տեսանյութը՝ ըստ tert.am-ի․


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր