17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

17 նոյ 2016 14:42

Կարեն Կարապետյանի կառավարությունը մեր շարժիչ ուժն է․ Սերժ Սարգսյան

Կարեն Կարապետյանի կառավարությունը մեր շարժիչ ուժն է։ Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

Այն հարցին, թե ինչ է ակնկալում կառավարության նոր կազմից ՀՀ նախագահը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Առաջին խնդիրը կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է, իսկ այնուհետ վերլուծելը՝ մեր տնտեսության վիճակը, խոչընդոտները և խնդիրները պարզելու համար, և դրանք վերացնելով՝ արագացնել Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը: Վերջին հինգ տարվա ընթացքում մեր տնտեսությունը 20 տոկոսի աճ է գրանցել: Աճը կազմում է տարեկան միջինը չորս տոկոս: Մեր ելքային ցուցանիշները ոչ մի կերպ մեզ չեն գոհացնում՝ ո՛չ մեզ, ո՛չ Հայաստանի քաղաքացիներին: Նրանք ավելին են պահանջում, և մենք նույնպես ավելին ենք ցանկանում»:

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ նոր կառավարությունը պատվով է կատարելու այդ խնդիրը:

«Ես դրանում գրեթե վստահ եմ: Ահա այստեղ ես կարող եմ կանխատեսումներ անել, քանի որ գործ ունեմ մարդկանց հետ, որոնց պահվածքը կարելի է կանխատեսել: Այստեղ ես կարծում եմ, որ իրականում մեր կայուն աճը կարագանա»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր