14:25 - Պարոն Շամշյան, որ նյութը տալիս ես, կարելի էր նաև ճշտել         14:04 - Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա.կարևորն` անվտանգության հետ կապված անդառնալի կորուստներ չունենալն է      13:44 - Քաղաքապետարանը՝ մանկապարտեզում երեխաներին աթոռներին կապելու մասին    

17 նոյ 2016 15:17

Դոնալդ Թրամփը պաշտոնական այց է կատարելու Ռուսաստան

 
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին կայանալիք երդմնակալությունից հետո պաշտոնական այց է կատարելու Ռուսաստան: Այդ մասին այսօր տեղեկացրել է ռուսական «Известия» օրաթերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության բարձրաստիճան մի պաշտոնյայի, որը չի ցանկացել հայտնել իր անունը: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը մտադիր էր Ռուսաստան մեկնել մինչեւ երդմնակալության արարողությունը, սակայն նորընտիր նախագահի խորհրդականները նրան համոզել են Ռուսաստան այցելել երդմնակալությունից հետո:

«Թրամփի թիմի ներսում որոշակի քննարկումներից հետո որոշվել է հետաձգել այցը: Այն կկազմակերպվի նախագահի լիազորությունները պաշտոնապես ստանձնելուց անմիջապես հետո»,-հայտնել է անանուն աղբյուրը: Այցը հետաձգվել է, քանի որ մինչ երդմնակալությունը Մոսկվա այցելելը կարող էր որակվել իբրեւ հարված ամերիկյան ներկայիս վարչակազմի քաղաքականությանը:

Կրեմլում հերքել են «Известия»-ի հրապարակումը: «Առայժմ այցի մասին խոսակցություն չկա: Դա չստուգված տեղեկատվություն է եւ նման է խայծի»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 15-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն ու Պուտինը արձանագրել են, որ երկու գերտերությունների ներկա հարաբերությունները գտնվում են ծայրահեղ անբավարար վիճակում:
Այդ համատեքստում նախագահները պատրաստակամություն են հայտնել ջանք չխնայել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարգավորելու համար:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր