17:00 - Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա         16:35 - Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը      16:13 - Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվել է և վերադառնում է տուն    

09 հուն 2016 10:22

Արցախի ՄԻՊ-ն այցելել է Հայկ Խանումյանին

Հունիսի 8-ի առավոտյան Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում այցելել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին։
Օմբուդսմենի խնդրանքով պատգամավորը ներկայացրել է իր մասնակցությամբ կատարված դատավարական գործողությունները։ Մասնավորապես, Խանումյանը նշել է, որ քննիչի որոշմամբ ինքը ճանաչվել է տուժող, հարցաքննվել է, ծանոթացվել է դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը։ Պաշտպանը նաև հետաքրքրվել է, թե արդյոք Խանումյանն ունի քրեական գործով շահերի ներկայացուցիչ։ Պատգամավորը նշել է, որ այդ պահի դրությամբ քրեական գործով իր շահերը ներկայացնում է անձամբ։
Այցելության ավարտին մարդու իրավունքների պաշտպանը հավաստիացրել է, որ գործով վարույթի ընթացքը շարունակելու է պահել ուշադրության կենտրոնում՝ հունիսի 6-ի իր հրապարակային հայտարարությանըհամապատասխան։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր