22:09 - ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի կոչը         17:32 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են      16:55 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին    

17 նոյ 2016 18:10

Գարեջուրը՝ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ

Գիտնականները վաղուց են պնդում, որ պարբերաբար գարեջուր օգտագործելը նպաստում է չարորակ ուռուցքների առաջացմանը: Նրանց խոսքով՝ կանայք, որպես կանոն, տառապում են կրծքագեղձի քաղցկեղով, իսկ տղամարդիկ՝ կերակրափողի, կոկորդի և լյարդի քաղցկեղով, հաղորդում է gogetnews.info կայքը:
Սակայն վերջերս արված հետազոտություններն ու վերլուծությունները ցույց են տվել, որ գարեջրի հանդեպ սերը կարող է նպաստել շագանակագեղձի քաղցկեղի առաջացմանը:
Գիտնականները նաև նշել են, թե ովքեր են գտնվում ռիսկային խմբում: Պարզվում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունն ավելի  քան 20%-ով բարձրացնելու համար բավական է օրական կես լիտր գարեջուր խմել:
Ավստրալացի գիտնականների պնդմամբ՝ օրական մեկ բաժակ գարեջուրն արդեն բարձրացնում է օնկոլոգիական հիվանդության առաջացման հավանականությունը 23%-ով: Գիտնականները վստահ են, որ տղամարդիկ վտանգում են իրենց առողջությունը՝ նույնիսկ շաբաթական 0,3 լիտր գարեջուր խմելով:
Հաշվի առնելով հետազոտությունների արդյունքները՝ գիտնականները խորհուրդ են տալիս խուսափել ալկոհոլից բոլոր այն տղամարդկանց, որոնք կարծում են, որ իրենք չափավոր քանակությամբ են ալկոհոլ օգտագործում:
Ավելի վաղ գիտնականները հայտարարել են, որ 2012 թվականին ալկոհոլը դարձել է մոտ 500 հազար մարդու մահվան պատճառ: Ընդ որում՝ նրանք բոլորը մահացել են օնկոլոգիական հիվանդությունների հետևանքով:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր