22:55 - Եղանակը Հայաստանում հուլիսի 28-ին         21:45 - Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ կասկածվում է որդին      21:30 - 13 նշան այն բանի, որ Դուք իդեալական հարաբերություններ ունեք    

18 նոյ 2016 10:30

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2400 կրակոց

Նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2400 կրակոց:
Շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (5 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր