Տեսանյութ.Օդին մեջ ամպամած բաներ տեսա.Պայթյունը, որ եղավ, շատ ցնցիչ էր, իմ առջևի ինքնաշարժս օդ ելավ          «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցների նկատմամբ դատապարտյալը սպանության փորձ է կատարվել       Նոր,անսպասելի ախտանիշներ են հայտնի դարձել կորոնավիրուսով վարակման    

18 նոյ 2016 17:28

Դատախազությունը քրեական գործ է հարուցել ֆիննախի պաշտոնյաների դեմ

 
 
Ֆիննախի պաշտոնյաների լիազորությունների չարաշահման արդյունքում պետբյուջե չի վճարվել 47 մլն դրամ։ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, հայտնում է դատախազության կայքը։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2005թ. հոկտեմբերի 28-ի «Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրով գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրություններ է կատարում։

Ստացած նյութերի հիման վրա գլխավոր դատախազությունը պարզել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության, իրավաբանական վարչության և կենտրոնի հարկային տեսչության համապատասխան պաշտոնատար անձինք, անտեսելով 75.467.232 դրամ գումար գանձելու մասին անբողոքարկելի վարչական ակտը, 08.06.2015թ. կողմի հետ կնքել են ընդամենը 28.449.350 դրամ պարտքի մարման ժամանակացույց։

Դրա հետևանքով պետական բյուջե չի վճարվել 47.017.882 դրամ՝ էական վնաս պատճառելով պետությանը: Հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր