22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 17         21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել      21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված    

18 նոյ 2016 19:31

Հայաստանում շրջանառվում է գրիպի A տեսակի H3 ենթատիպը․ Նախանշանների դեպքում մեկուսացնել անձին . Ա․ Վանյան․ Տեսանյութ

 
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը խոսեց Հայաստանում շրջանառվող գրիպների հարուցիչների մասին:
«Վերջին 15 օրվա ընթացքում Հայաստանում սկսվեց շրջանառվել գրիպի A տեսակի H3 ենթատիպը: Այլ ենթատիպեր ներկա պահին չեն շրջանառվում: Հատկապես H1N1-ի շրջանառություն մեր երկրում ներկա պահին չունենք»,- նշեց Վանյանը։

Նրա խոսքով՝  թիրախային խումբ են հանդիսանում մանկապարտեզներն ու դպրոցները. «Մենք նկատեցինք, որ վերջին 10 օրվա ընթացքում ոչ կտրուկ, սակայն աշխուժացում է նկատվում 0-14 տարեկան երեխաների շրջանում»:

ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը բնակիչներին հորդորում է թեթև նախանշանների դեպքում անմիջապես մեկուսացնել տվյալ անձին՝ լինի դա երեխա, թե մեծահասակ: «Թեթև նախանշանների դեպքում երեխային չպետք է տանեն դպրոց կամ մանկապարտեզ. մեծ ռիսկի է ենթարկվում ոչ միայն այդ, այլև մյուս երեխաների առողջությունը: Այս հիվանդությունը շատ արագ է տարածվում, ու այս միջոցառումներով կկարողանանք հետագայում խուսափել բռնկումից կամ համաճարակից: Սա այն հիվանդությունն է, որ չպահպանելով անհատական հիգիենայի կանոնները՝ շատ արագ տարածում կարող ենք ունենալ: Օրինակ՝ մեր բնակիչները բողոքում են, որ ամբողջ ընտանիքով հիվանդացել են. պատճառն այն է, որ տանը չեն պահպանվում անհատական հիգիենայի կանոնները: Երբ երեխան ջերմություն է ունենում, չգիտես ինչու՝ երեխայի ջերմությունը փորձում են որոշել համբույրի միջոցով. դա անմիջական կոնտակտ է առաջացնում, և ամբողջ ընտանիքի անդամները շատ արագ հիվանդանում են»:
 
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր