Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Ալեքսանդր Վուչիչի խոսքը          Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը «Զվարթնոցում»դրանք ախտահանվելու են       Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը    

19 նոյ 2016 11:08

Կարեն Կարապետյանը դժգոհ է որոշ նախարարներից․ «Ժամանակ»

 
 «Ժամանակը» գրում է․ Կարեն Կարապետյանի հետ բիզնեսից  գործադիր տեղափոխված «տեխնոկրատ» նախարարներից որոշների գլխին սև ամպեր են կուտակվել: Այս պահին նախագահականում լուրջ մտահոգություններ կան առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ու կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի շուրջ:
 
Լևոն Ալթունյանն, օրինակ՝ պետպատվեր է ապահովում սեփական հիվանդանոցի համար, Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմ»-ի համար արտոնյալ պայմաններ է ստեղծում: Իգնատի Առաքելյանի առաջարկած լուծումները երկարաժամկետ և մեծ ներդրումներ են պահանջում, ինչի հնարավորությունը մեր երկիրը չունի: Կարեն Կարապետյանը դեմ է իր մարդկանց դեմ սկսված արշավին:
 
Նա անցանկալիների իր ցուցակն է ներկայացրել Նախագահականին: Վարչապետը դժգոհ է Արծվիկ Մինասյանի, Արփինե Հովհաննիսյանի և Արտեմ Ասատրյանի աշխատանքից, որոնք ըստ էության պարտադրվել են նրան: Այս պահին բոլոր վեցն էլ պահպանում են իրենց դիրքերը լարված կոմպրոմիսի հաշվին»,–գրում է թերթը։
 
 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր