13:13 - Արցախում զոհված 22-ամյա Գեղամը սպա էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը         13:00 - Գիտնականներն առաջին աստղային աստերոիդի հայտնաբերման մասին են հայտնել.Տեսանյութ      12:45 - Հայկական գերեզմանի վրա զուգարան կառուցող թուրք քաղաքապետին իր տեղը պետք է ցույց տալ. Փայլան    

19 նոյ 2016 17:00

Ինչ հիվանդությունների մասին կարող են վկայել հազի տարբեր տեսակները

Հազը երեխաների մոտ տարբեր հիվանդությունների նշան կարող է լինել: Հազի առանձնահատկություններն օգնում են ճիշտ ախտորոշել և բուժել հիվանդությունը:

Եվ այսպես՝ 

-հաչոցանման, կոշտ հազը հադիպում է կոկորդի և շնչափողի բորբոքային հիվանդությունների ժամանակ, 

-կոնվուլսիվ հազը, որն ուղեկցվում է սուլող ներշնչոցով, կարող է կապույտ հազի նշան լինել,

-սուլող ներշնչոցներով և հևոցի նշաններով հազը բնորոշ է ասթմային, 

-բրոնխիտը կարող է ուղեկցվել ցածր, կրծքային հազով: Սկզբում այն կարող է չոր լինել, այնուհետև դառնալ թաց,

-գիշերային թեթև հազը՝ քթի փակվածության ֆոնի վրա, ադենոիդիտի կամ սինուսիտի նշան է, 

-հանկարծակի սկսված ուժեղ կտրուկ հազը կարող է շնչուղիներում օտար մարմնի նշան լինել,
-ոչ պրոդուկտիվ(առանց խորխի), չոր հազը կարող է հանդիպել ալերգիայի ժամանակ:
 
Աղբյուր՝ doctors.am




loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր