17:00 - Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել         16:35 - Տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին      16:05 - Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին` քայքայել օրգանիզմը    

20 նոյ 2016 23:28

Վիգեն Սարգսյանի՝ կոկորդիլոսի կաշվից գոտիով ժամացույցն արժի 7 հազար 700 դոլար

armtimes.com-ը գրում է.  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պարզվում է, թանկարժեք իրեր կրելու հարցում չի զիջում Հայաստանի մյուս պաշտոնյաներին: Կայքն ավելի վաղ ներկայացրել էր Վիգեն Սարգսյանի դրամական միջոցնեերի, եկամուտների եւ ունեցվածքի մասին հայտարարագիրը, սակայն թանկարժեք ժամացույցի մասին հայտարարգրում որեւէ նշում չկար: Բանն այն է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են էթիկայի հանձնաժողով ներկայացնել 8 միլիոն դրամը գերազանցող իրերը: Վիգեն Սարգսյանի ժամացուցներից մեկը չի գերազանցում 8 միլիոն դրամը, բայց 8 հազար ԱՄՆ դոլարից մի փոքր էժան է գնահատվում: 
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորում»-ից առաջ տրված մամուլի ասուլիսում Վիգենն Սարգսյանը կրում էր «Ulysse Nardin» բրենդի ժամացույց: Պաշտպանության նախարարի այդ ժամացույցն ավելի պարզ ասած «Ulysse Nardin Dual Time» է:
Այն տեսակը, որը կրում է Սարգսյանը, գնահատվում է 7 հազար 700 ԱՄՆ դոլար: Ժամացույցի նկարագրում նշված է, որ այն 42 միլիմետր տրամագիծ ունի, ցույց է տալիս ժամը, րոպեն, վայրկյանը, տարին եւ օր: Այս մոդելը չժանգոտվող պողպատից է, ջրակայնուն է մինչեւ 100 մետր խորությամբ ջրում: Ժամացույցի գոտին կոկորդիլոսի կաշվից է, կապույտ գույն ունի:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր