12:36 - Մեր շանսը Վաշինգթոնում. վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար         12:27 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ      12:26 - Լարված իրավիճակ՝ Ռ. Քոչարյանին կողմ և դեմ ակցիաների մասնակիցների միջև. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ    

21 նոյ 2016 12:31

Ինչու Թրամփի կինը չի տեղափոխվի Սպիտակ տուն

 
 
Ինչպես հայտնել է CNN հեռուստաալիքը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, և նրանց 10-ամյա որդի Բերոնը երդմնակալության արարողությունից հետո նրա հետ միասին չեն տեղափոխվի Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տուն: Այդ մասին լրագրողներին պատմել է ինքը՝ Թրամփը:

Թրամփն ասել է, որ տեղափոխությունն ամեն դեպքում կկայանա, սակայն միայն այն բանից հետո, երբ ավարտվի Վերին Իսթ Սայդի մասնավոր դպրոցում ուսումնական տարին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մելանյա Թրամփը չափազանց կապված է որդուն:
«Նախընտրական քարոզարշավը դժվար է եղել Բերոնի համար, և Մելանյան անհարմարությունները նվազագույնի հասցնելու հույս ունի»,- ասել է աղբյուրը:

Մեկ այլ զրուցակից նշել է, որ Մելանյա Թրամփը կտեղափոխվի Սպիտակ տուն, երբ դա պահանջվի, բայց հիմնական ուշադրությունը նա կհատկացնի Բերոնին:

Թրամփ ընտանիքը բնակվում է Նյու Յորքում գտնվող Trump Tower երկնաքերի պենթհաուսում։

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը կայանալու է 2017 թվականի հունվարի 20-ին Վաշինգտոնում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր