17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

21 նոյ 2016 15:43

Ջավախքցի 15 ուսանողներ ստացան 150.000-ական դրամի չափով ուսման վարձերի փոխհատուցում

Արմեն Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.  
ՋԱՎԱԽՔՑԻ 15 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՍՏԱՑԱՆ 150.000-ԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ:
«Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպության ուշադրության կենտրոնում մշտապես եղել է նաև սոցիալապես անապահով և համեմատաբար բարձր առաջադիմություն ունեցող Հայաստանյան բուհերում սովորող ջավախքցի ուսանողների վարձավճարների խնդիրները: Տարիներ շարունակ «Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպությանը ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցել է այդ ուսանողների ուսման վարձերը:
Շուրջ երկու տարի է «Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպության խնդրանքով ջավախքցի ուսանողների վարձավճարների փոխհատուցման ծրագրին մասնակցում է նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու Կարապետյանների ընտանիքը: «Տաշիր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի որոշմամբ այս ուսումնական տարի սոցիալապես անապահով և համեմատաբար բարձր առաջադիմություն ունեցող Հայաստանյան բուհերում սովորող թվով 15 ջավախքցի ուսանողներ ստացան 150.000-ական դրամի (ընդհանուր 2.250.000 ՀՀ դրամ) չափով ուսման վարձերի փոխհատուցում:
Համագործակցության արդյունքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու Կարապետյանների ընտանիքը պատրաստակամություն են հայտնել 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին մինչև 200 ջավախքցի ուսանողների ընդգրկել երիտասարդների ծաղկաձորյան եռօրյա հանգստի արդեն ավանդական դարձած ծրագրում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր