14:12 - Տեսանյութ. Չի բացառվում, որ ապրիլից հետո գազի գնի բարձրացման հայտ ներկայացնեն         13:54 - Խուճապի չմատնվել. թուլացող հետցնցումները ցույց են տալիս, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է.ԱԻՆ      13:32 - Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին լուրը    

21 նոյ 2016 18:45

Արդարադատության նախարարությունը կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն.Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի

Հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգությունները, տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունը 2016 թվականի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն: Մասնավորապես, նոյեմբերի 18-ին հրավիրվել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տիգրան Սուլթանյանը, գլխավոր թերապևտ Միքայել Նարիմանյանը և գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը: Ըստ կոնսիլիումի արդյունքների՝ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի: Միևնույն ժամանակ, բժիշկներն առաջարկել են կատարել մի շարք լրացուցիչ հետազոտություններ: Այդ նպատակով ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունն անհապաղ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ այդ հետազոտությունները պետպատվերի շրջանակում իրականացնելու համար: Պատասխանը ստանալուն պես այդ մասին ևս կտեղեկացնենք: 
Հարկ ենք համարում նշել նաև, որ Արդարադատության նախարարությունն այս հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր