10:33 - Ինչո՞ւ է Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան հեռացել Հայաստանից. «Ժողովուրդ»         10:19 - Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ»      10:02 - Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել.բոլորին հանում են, անվանում հանցագործներ.«168 ժամ»    

22 նոյ 2016 09:50

Շաքարավազը սրընթաց թանկանում է․ Գործ ունենք տարօրինակ երևույթի հետ․ «Հայկական ժամանակ»

 
«Հայկական ժամանակը» գրում է․ «Մեր խանութներում սրընթաց թանկանում է շաքարավազը: Երեկվա դրությամբ «Երևան Սիթիում» մեկ կիլոգրամ շաքարավազի գինը հասել էր 405 դրամի: Գործ ունենք, շատ մեղմ ասած, տարօրինակ երևույթի հետ:

Խնդիրն այն է, որ ինչպես շաքարը, այնպես էլ շաքարի հումքը վերջին ամիսներին աշխարհում թանկանում են: Սակայն այն շաքարավազը, որը հիմա վաճառվում է մեր խանութներում, արտադրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում: Իսկ այդ արտադրանքի հումքը ներկրվել է դեռ այս տարվա առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները դեռ շատ ցածր էին:
 
 Համեմատության համար նշենք, որ այս տարի ներկրված շաքարի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 36 ցենտ, իսկ անցած տարի ներկրվածինը՝ 42 ցենտ: Այսինքն, շաքարի ներկրման գինը նվազել է 14 տոկոսով: Անցած տարի այս ժամանակ շաքարի մեկ կիլոգրամը, համաձայն ԱՎԾ պաշտոնական տվյալների, վաճառվում էր 350 դրամով՝ հիմա՝ 405 դրամով»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր