19:58 - Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են         17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային      16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին    

22 նոյ 2016 13:34

Արտակարգ դեպք Երեւանում. Տղամարդը սպառնացել է պայթեցնել 9 հարկանի շենքը

Արտակարգ դեպք Երեւանում. Տղամարդը սպառնացել է պայթեցնել 9 հարկանի շենքը
 
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40–ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Նորք Նորք վարչական շրջանի Բանավան թաղամասի 14 շենքի տակ ռումբ է դրված և այն պայթելու է։
Փրկարարները ոստիկանների հետ տարհանել են 2 բարձրահարկ՝ 9 հարկանի շենքերի բնակիչներին, որպեսզի ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ մասնագիտացված շների բաժնի աշխատակիցները շներով կատարեն որոնողական աշխատանքներ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ահազանգողին, ով բերման է ենթարկվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը 39-ամյա Էմիլ Պետրոսյանն է, ով բնակվում է Աբովյան քաղաքում և պատճառաբանել է, որ կինը հրաժարվում է թույլատրել երեխային տեսակցել, ինչի համար էլ ինքը շենք է պայթեցնելու:
 
Ժամանել են նաև 1-03 շտապօգնության խումբը:  ԱԻՆ ՓԾ հոգեբանական ծառայության աշխատակիցները տեղում հոգեբանական օգնություն են ցուցաբերում քաղաքացիներին։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր