17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

24 նոյ 2016 09:40

«Պոբեդա» ավիաընկերությունը միայն առաջին երեք թռիչքներն է իրականացնելու 7 հազար դրամով․«Հայկական ժամանակ»

 
«Հայկական ժամանակը» գրում է. «Ռուսական Պոբեդա» ավիաընկերությունը, պարզվում է ընդամենը առաջին երեք թռիչքներն է Գյումրիից Մոսկվա իրականացնելու 7 հազար դրամով: Առաջին թռիչքը նախատեսված է դեկտեմբերի 15-ին, երկրորդը՝ 18-ին, երրորդը՝ դեկտեմբերի 22-ին: Այս երեք օրերի համար 1 ավիատոմսի արժեքը սկսվում է 7 հազար 117 դրամից, իսկ դրանից հետո 17 հազար ապա՝ 21, 25 և 29 հազար դրամներ:
 
Հաշվի առնելով, որ դեկտեմբերի վերջին շաբաթը նախատոնական է, կարելի  էր տրամաբանական համարել թանկացումը, սակայն «Պոբեդան» տոներից հետո էլ հունվար ամսին ամենաէժան տոմսը սահմանել է  17 հազար դրամ: 7 հազար 117 դրամ արժողությամբ տոմս ունենալու դեպքում քաղաքացին ինքնաթիռում կարող է կրել հետևյալ իրերը՝ կանացի պայուսակ կամ պորտֆել, հովանոց, ձեռնափայտ, ծաղկեփունջ, վերնաշապիկ, կոստյում, տպագիր մամուլ և պլանշետ:
 
Նշենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը 2014  թվականին ազատվեց, այսպես ասած, «օդի փող»-ից, որպեսզի օդանավակայանը շահավետ լինի բյուջետային ավիաընկերությունների համար»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր