22:09 - ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի կոչը         17:32 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են      16:55 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին    

24 նոյ 2016 10:13

Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծանր կայուն է

Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծանր կայուն է
 
Արցախի մարտական դիրքերում ծառայակցի հետ վիճաբանության ընթացքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանը Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է: Զինծառայողը գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում՝ ծանր կայուն վիճակում: 

Ավելի վաղ, ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ  34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննությամբ պարզվել է, որ մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքայիններ Ա. Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը որպես դիտորդներ հերթապահել են միեւնույն հերթափոխում:
Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողների միջեւ առաջացել է վիճաբանություն՝  Ա.Բալեյանի` դիտակետում քնելու պատճառով, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ապա նաեւ՝  կրակոց արձակվել Ա.Բալեյանի ուղղությամբ, որը  դիպել է զինծառայողի գլխին: Տեսնելով, որ Ա.Բալեյանը արնահոսում է՝ Ա.Ներսեսյանն օգնության է կանչել մարտական դիրքի մյուս զինծառայողներին եւ նրան տեղափոխել մոտակա զինվորական հոսպիտալ:
Ա.Ներսեսյանը ձերբակալվել է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր