18:01 - Կհասցնի՞ Նիկոլ Փաշինյանը, մինչև անդառնալիության կետը բեկումնային և արդյունավետ դարձնել իր կառավարումը         17:17 - Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)      16:56 - Ադրբեջաներենը՝ Վրաստանի հայալեզու դասագրքերում. «Ալիք Մեդիա»    

24 նոյ 2016 10:25

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին

 
 
Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Երևանում անցյալ տարի կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի արդյունքներին։ Այս համատեքստում Միկաել Ժանը նշեց, որ ջերմությամբ է հիշում իր այցելությունը Հայաստան և համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։

Հայաստանի արտգործնախարարն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն անդրադարձան ՖՄԿ ամրապնդման և հեղինակության բարձրացման նպատակով ձեռնարկվող քայլերին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նախարարական համաժողովի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախատրաստման աշխատանքների շուրջ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր