12:54 - Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապել են աթոռներին. ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է         12:40 - Սգացող ընտանիքը կատարվածից ցնցվել է.Հուղարկավորության ժամանակ նկատել են, որ տղամարդը շարժել է գլուխը      12:20 - Opel-ը մի քանի պտույտ գլորվել է. 2 զոհերից մեկի դին գտել են կիսամոխրացած. կա 2 վիրավոր    

24 նոյ 2016 13:22

Ծանոթ չի Նժդեհի գաղափարախոսությանը, բայց գյուղնախարարը կանդամակցի ՀՀԿ-ին

 

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նույնպես պատրաստվում է հետևել վարչապետի օրինակին և անդամակցել ՀՀԿ-ին: Այս մասին, նա այսօր հայտարարեց Կառավարության նիստից հետո, հավելելով, որ դեռ դիմում չի ներկայացրել, սակայն պետք է ներկայացնի: «Ես թիմային աշխատող եմ: Ինձ մոտիկ է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը»:
Հարցին, թե արդյո՞ք ծանոթ է  նժդեհյան գաղափարախոսությանը, նախարարը պատասխանեց՝ ո՛չ, ծանոթ չեմ:
 
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990թ.: ՀՀԿ­ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը: 2014թ. մայիսի 24­-ին տեղի է ունեցել ՀՀԿ 15-­րդ համագումարը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում:

Տեսանյութը ըստ 1in.am-ի․

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր