19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

25 նոյ 2016 11:05

Թրամփն իր երդմնակալության համար կհավաքի 65-75 միլիոն ԱՄՆ դոլար

 
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը թույլ կտա կորպորացիաներին միջոցներ ներդնել իր երդմնակալության արարողության ֆինանսավորման համար և մտադիր է հավաքել 65-75 միլիոն ԱՄՆ դոլար։ Ինչպես հաղորդում է The New York Times-ը, միևնույն ժամանակ Թրամփը գրանցված լոբբիստներին թույլ չի տա մասնակցել այս գործընթացին, որոնց արգելել է աշխատել իր վարչակազմի հետ։
Երդմնակալության արարողությունը կազմակերպող պաշտոնական անձինք հաղորդել են, որ Թրամփը պատրաստ է կոպորացիաներից ընդունել մինչև 1 միլիոն դոլարի ներդրում և թույլ կտա այդ միջոցները փոխանցել քաղաքական գործողությունների կոմիտեների հիմնադրամներից։ Երդմնակալության անցկացման կոմիտեն առայժմ չի որոշել՝ պետք է արդյոք սահմանափակել ֆիզիկական անձանց կողմից արվող ներդրումների գումարի չափը, թե ոչ։Թրամփը ընդհանուր առմամբ հույս ունի հավաքել 65-75 միլիոն դոլար։
Ինչպես հիշեցնում է թերթը, երդմնակալության տոնակատարությունների անցկացման համար ամենաշատ գումարը՝ 53 միլիոն դոլար, հավաքել էր Բարաք Օբաման 2009թ․


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր