17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

25 նոյ 2016 13:23

Բելառուսների սիրտը ցավում է Ղարաբաղի համար․ Լուկաշենկո

 
Բելառուսների սիրտը ցավում է Ղարաբաղի համար, իսկ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Բելառուսի դիրքորոշումն անփոփոխ է՝ խնդիրը կարող է լուծվել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ձեզ անկեղծ ասեմ՝ բելառուսներն ինչպես անտարբեր չմնացին նրա նկատմամբ, թե ինչ է տեղի ունենում Դոնբասում, այնպես էլ մեր մարդկանց սիրտը ցավում է Ղարաբաղի համար: Եվ դա պատահական չէ: Չէ՞ որ մենք բոլորս՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսները, հայերը և ադրբեջանցիները, շատ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ դուրս ենք եկել մի մեծ երկրից, Խորհրդային միություն անունով մի համերաշխ ընտանիքից: Այդ պատճառով մենք կներդնենք բոլոր ջանքերը՝ որտեղ էլ որ լինի՝ խաղաղության, մարդկանց նորմալ կյանքի և հանգստության հաստատման համար»,- ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն հավելել է, որ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել կողմերին այդ հակամարտության խաղաղ լուծման որոնման հարցում:

«Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում՝ խնդիրը կարող է լուծվել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան: Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել կողմերին այդ հակամարտության խաղաղ լուծման որոնման համար: Մենք ելնում ենք նրանից, որ մարդկանց համար չկա ավելի մեծ արժեք, քան հայրենի հողում խաղաղությունն ու անդորրը»,- ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն, պատասխանելով Ղարաբաղյան հակամարտության համար խաղաղարար հարթակ դառնալու մասին հարցին, նշել է, որ Բելառուսը ոչ թե «դարձել է», այլ ձեռք է բերել խաղաղարարի կարգավիճակ՝ հավասարակշիռ, պատասխանատու քաղաքականության շնորհիվ, որն ամբողջությամբ ծառայում է ինչպես ազգային շահերին, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: Մինսկն իրավամբ միջազգային հանրության կողմից ճանաչվում է որպես առավել հարմար հարթակ Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման համար, ասել է նա:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք հետագայում էլ ապահովել Բելառուսի մայրաքաղաքում ցանկացած հակամարտող կողմի խաղաղեցման հարցով տարբեր ձևաչափերով, տարբեր մակարդակներում հանդիպումների անցկացումը, բայց այն պայմանով, որ նրանք դիմեն մեզ համապատասխան խնդրանքով: Դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նշել է նաև, որ Ադրբեջանը Բելառուսի կարևոր և հուսալի քաղաքական ու տնտեսական գործընկերներից մեկն է:

«Մեր երկկողմ հարաբերություններն անցել են ժամանակի փորձության միջով և բերվել են ռազմավարական համագործակցության մակարդակի, որի հիմքում են՝ թափանցիկությունը, վստահությունը, ընկերությունն ու փոխօգնությունը»,- ասել է նա:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր