17:00 - Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա         16:35 - Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը      16:13 - Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվել է և վերադառնում է տուն    

25 նոյ 2016 17:15

Սիրիական Էլ Բաբում տեղի ունեցած հարձակումների հեղինակը «Իսլամական պետությո՞ւնն» է, թե՞ սիրական բանակը

Բրիտանական BBC-ի թուրքական ծառայությունն անդրադարձել է նախօրեին սիրիական Էլ Բաբում տեղի ունեցած բախումներին, որոնց հետևանքով սպանվեցին թուրք զինծառայողներ: Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի Էլ Բաբ շրջանում իրականացված հարձակման ընթացքում մահացել է 3, վիրավորվել 16 թուրք զինծառայող: 
Ինչպես հայտնի է՝ Թուրքիայի ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հարձակումն իրականացվել է սիրիական բանակի կողմից: Մինչդեռ Associated Press-ի հետ զրույցում Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուրահմանը խոսել է ԻՊ-ի կողմից իրականացված հարձակման մասին և նշել, որ այն տեղի է ունեցել Էլ Բաբի մոտակայքում գտնվող Ուաքքա շրջանում:
Ինչպես նշում է BBC-ի թուրքական ծառայությունը՝ Էլ Բաբի հարձակման հետ կապված հստակություն չկա հայտարարություններից և ոչ մեկում: 
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, անդրադառնալով Թուրքիայի ՊՆ-ի արած հայտարարությանը, կոչ է արել իշխանություններին ավելի ողջամիտ քաղաքականություն վարել և ընդգծել է, որ նման հայտարարությունները կարող են վատ հետևանքներ ունենալ երկրի համար:
Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր