17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

28 նոյ 2016 09:40

Հալեպում ահաբեկիչներից ազատագրվել է հինգ թաղամաս եւ ավելի քան 2000 շենքեր

 
Սիրիական կառավարական ուժերը վերջին երկու օրերի ընթացքում էականորեն առաջ են շարժվել դեպի Հալեպի արեւելյան թաղամասերի խորքը: Այս մասին հայտնում են Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից:

«Հալեպի արեւելյան մասում ահաբեկիչներից ազատագրվել է հինգ թաղամաս եւ ավելի քան 2000 շենքեր: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում զինյալների վերահսկողության տակ գտնվող Ջաբալ-Բիդարու թաղամասից դուրս են եկել 903 բնակիչներ, այդ թվում 119 երեխաներ: Ութ զինյալներ դադարեցրել են դիմադրությունը եւ լքել արեւելյան թաղամասերը», - նշվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ազատագրված թաղամասեր են ուղարկվել հումանիտար օգնություն: «Վերականգնվնում է խաղաղ կյանքը, ընթանում է տեղական իշխանությունների ձեւավորման գործընթաց, ապահովվում է անվտանգությունը եւ կարգ ու կանոնը», - նշվում է հաղորդագրությունում:

«Հալեպի արեւելքում աճում է զինյալների գորոծողություններից դժգոհ բնակիչների թիվը: Հաճախ են տեղի ունենում բողոքի ցույցերի ահաբեկիչների գործողությունների դեմ: Երեք թաղամասերի բնակիչներ ստիպել են զինյալներին, որոնք չորս տարի է վերահսկողության էին սահմանել այնտեղ, լքել դրանք», - ասված է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր