22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 17         21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել      21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված    

28 նոյ 2016 13:46

Քաղաքապետարանը միլիոնավոր դրամներ է ծախսելու` ամանորյա «քեֆերը» կազմակերպելու համար

 
«Ժողովուրդ»-ը տեղեկացնում է, որ առաջիկայում Երեւանի քաղաքապետարանը բոլոր թաղապետարանների աշխատակիցների համար Ամանորը կազմակերպելու նպատակով միլիոնավոր դրամներ կծախսի:
 
Քաղաքապետարանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի կարիքների համար ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման վերաբերյալ պարզեցված ընթացակարգի մասին հայտարարություն է հրապարակել: Միջոցառումը նախատեսված է 250 հյուրի համար, այն պետք է մատուցվի բարձրակարգ եւ նրբաճաշակ սրահում: Իսկ դահլիճը պետք է զարդարված լինի ամանորյա տոնակատարությանը համապատասխան, սեղանների վրա դրված լինեն ամանորյա մոմեր, փոքրիկ զարդեր: Յուրաքանչյուր սեղան պետք է հաշված լինի տասը հյուրի համար: Պետք է մատուցվի երեք տեսակի տաք ուտեստ, չորս տեսակի աղցան, բնական եւ գազավորված հյութեր, օղի, հայկական կոնյակ, շամպայն, գինի, հանքային ջուր, տարբեր տեսակի մրգեր, քաղցրավենիք եւ թխվածքեղեն:
Նորք-Մարաշի թաղապետարանի աշխատակազմը պահանջել է նաեւ, որ սրահը ունենա կենդանի երաժշտություն՝ բազմազան երգացանկով:
 
Ահա թե ինչպես են նվազեցնում պետական ծախսերը՝ իրենց քեֆերի հաշվին:
Հիշեցնենք, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը ՀՀԿ-ական Վաղինակ Մկրտչյանն է: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր