17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

28 նոյ 2016 19:27

Ինչ անել գազի արտահոսքի դեպքում

Արտակարգ իրավիճակներում գործողությունների ճիշտ հաջորդականությունը կարող է փրկել մարդկային կյանքեր, ուստի՝ շատ կարևոր է իմանալ, որ ամեն վայրկյանը թանկ է, ու անհրաժեշտ է այն ըստ նշանակության օգտագործել:
Ստորև AdMe.Ru կայքն առաջարկում է ծանոթանալ այն գործողություններին, որոնք պետք է կիրառել բնակարանում գազի արտահոսքի դեպքում.
Նախևառաջ փակեք գազատար խողովակի փականը: Պետք չէ փորձել ինքնուրույն գտնել արտահոսքի վայրը, քանի որ դրա վրա կծախսվեն թանկարժեք վայրկյանները: Մինչդեռ Ձեր առաջնային նպատակն է առավելագույնս կարճ ժամանակում դադարեցնել գազի հոսքը:
Եթե արտահոսքի վայրում գազը սկսել է այրվել, ապա խստիվ արգելվում է կրակը մարել:Հայտնի փաստ է, որ մինչ գազն այրվում է, այն չի պայթի: Այս պարագայում եթե չեք կարող փակել խողովակի փականը, անմիջապես դուրս եկեք բնակարանից ու հրշեջ բրիգադ կանչեք: Սակայն նախքան այդ՝ բացեք պատուհանն ու օդափոխեք տարածքը:
Նման իրավիճակում արգելվում է վառել լույսը և միացնել կենցաղային սարքավորումները, իսկ միացրած սարքերը պետք է անջատել: Հիշե՛ք, գազը կարող է բռնկվել նույնիսկ ամենաչնչին կայծից:
Բնակարանում գտնվելու ժամանակ մի զանգահարեք ստացիոնար կամ բջջային հեռախոսներից: Հրշեջ ծառայություն զանգահարելու համար օգտվեք հարևանների հեռախոսից կամ էլ դուրս եկեք փողոց ու բջջայինով զանգահարեք:
 
Գազի արտահոսքի հետ կապված արտակարգ իրավիճակներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս գազով աշխատող ջեռուցիչներն ինքնուրույն չվերանորոգել, ջեռոցը միացնելուց հետո համոզվել, որ  կրակը նորմալ վառվում է բոլոր կողմերում, ինչպես նաև հիշել, որ գազի նորմալ գույն է համարվում վառ կապույտը: Կարմրավուն, դեղնավուն և այլ երանգների առկայության դեպքում պետք է դիմել գազի սպասարկման ծառայության մասնագետներին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր