17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

29 նոյ 2016 00:44

Կադիրովը մեկնաբանել է Միխայիլ Գալուստյանի նմանակումը

 














Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է КВН-ի 55-ամյա հոբելյանին արված Միխայիլ Գալուստյանի նմանակումը:
 
Նշենք, որ մինչ այդ համացանցի օգտատերերը վախենում էին Միխայիլ Գալուստյանի առողջության համար, ով КВН-ի 55-ամյակին նմանակել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին: Համացանցի օգտատերերը նշում էին, որ նա հիանալի է կատարել Կադիրովի դերը՝ նմանակելով նրա խոսքն ու ժեստերը՝ ենթադրելով, որ այդ նմանակումից հետո Միխայիլ Գալուստայանի մոտ կարող էին առողջական խնդիրներ առաջանալ:
 
«Ես հրավիրված էի Ալեքսանդր Մասլյակովի հոբելյանին: Մտածում էի անձամբ շնորհավորել: Սակայն գործեր եղան…Եվ գտա ելք, բացակայելով՝ ներկա լինել: Մենք Միխայիլ Գալուստյանի հետ երկու փորձ անցկացրեցինք, ընտրեցինք հագուստը, երկու-երեք ժեստ առանձնացրեցինք…ակցենտի հետ ամեն ինչ OK էր: Այդ հարցում նա վարպետ է: Ասացի նրան, որպեսզի հանդիսատեսին չստիպի լարվել: Լավ ստացվեց: Մասլյակովը բեմում ման էր գալիս Ռամզանին, մինչև որ տեսավ Միխայիլ Գալուստյանին, ով ձեռքը քսում էր շալվարին! Չգիտեն, թե դուք ինչպես ընդունեցիք, սակայն ես լիաթոք ծիծաղել եմ: Գալուստյանը լակոնիկ էր, բովանդակալից և զվարճալի: Շնորհակալություն», - ինստագրամի իր էջում գրել է Չեչնիայի ղեկավարը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր