17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

09 հուն 2016 16:19

Ջավախքի պատգամավորը Վրաստանի խորհրդարանում կոչ արեց հետևել Բունդեսթագի օրինակին

Վրաստանի խորհրդարանում ելույթ ունենալով Ախալքալաքի շրջանից ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը անդրադարձավ Գերմանիայի Բունդեսթագի ընդունած Հայոց Ցեղասպանության մասին բանաձևին: Պատգամավորը կոչ արեց այլ երկրներին, այդ թվում նաև Վրաստանին, հետևել Գերմանիայի օրինակին: 
«Սույն թվականի հունիսի 2–ին Գերմանիայի Բունդեսթագը բանաձև է ընդունել, և դատապարտել Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությունը: 
Ես կցանկանայի այս բարձր ամբիոնից շնորհակալություն հայտնել Գերմանիայի Բունդեսթագին և գերմանացի ողջ ժողովուրդին 100 տարի առաջվա իրադարձություններին օբյեկտիվ մոտեցման և պատմական արդարության վերականգնման համար: 
Նաև կոչ եմ անում բոլոր այն ժողովրդավարական երկրներին, այդ թվում Վրաստանին, որոնք դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը, հետևել Գերմանիայի և շատ այլ երկրների օրինակին, ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը, դրանով իսկ կանխել նման հանցագործությունները»,- հայտարարեց Սամվել Պետրոսյանը:
Ս. Պետրոսյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է  2012 թ. հոկտեմբերի 1-ից: Մինչ այդ, նա վարել է վարչական պաշտոններ՝ այդ թվում նաև Ախալքալաքի շրջանում:
Աղբյուրը՝ akhaltskha.net
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր