17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

29 նոյ 2016 14:45

Ուղեղից մեծ վարդերն ու 90-ականների «ջրվեժ» սանրվածքներն առել ու մեյդան եք ընկել.Տեսանյութ

 
Արմինե Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
"Հերմինե Նաղդալյանը խղճում է ՀՀԿ-ական կանանց հագուկապը, արտաքին տեսքը քննարկող և ծաղրող տղամարդկանց: Նա մասնավորապես ասել է. «Սրանից տարիներ առաջ, այնուամենայնիվ, տղամարդիկ մի քիչ ավելի մեծ էին, այսքան ճղճիմություն, այսքան մանրություն... Ամոթ է: Այսքան ճղճիմ, այսքան փոքրոգի լինել չի կարելի»։

Իսկ ես իրականում խղճում են քաղաքականության մեջ տեղ ունեցող, բայց քաղաքական մշակույթից կիլոմետրերով հեռու, ճաշակի տարրական զգացում չունեցող, աջ ու ձախ քծնող ելույթներ ունեցող և Ծիծեռնակաբերդում մինչև ականջները բերանները բացող կնանիքից, որոնք, ինչ-ինչ նկրտումներից ելնելով, մտել են կուսակցություն և իրենց լեդիների տեղ են դրել։ 

Լավ, ի՞նչ կապ ունեք դուք ու քաղաքականությունը կամ քաղաքական հրապարակախոսությունը, որ ձեր՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով ուղեղից մեծ վարդերն ու 90-ականների «ջրվեժ» սանրվածքներն առել ու մեյդան եք ընկել։ Չեք մտածում, թե ինչու եք ամեն անգամ դառնում հասարակության ծաղրի առարկան, լավ, եթե գոնե ձեր ուղեղն այդքան չի աշխատում, ձեր շատ խելացի տղամարդ կուսակիցների մեջ մի՞թե չկա որևէ մեկը, որ ձեզ հեռու պահի տեսախցիկներից և բարձր ամբիոններից։ Ինքներդ ձեզ ծաղրի առարկա եք դարձնում, հետո էլ «խղճում» ձեզ ծաղրողներին։"
 
Այսօր, Հերմինե Նաղդալյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ խղճում է ՀՀԿ-ական կանանց հագուկապը, արտաքին տեսքը քննարկող և ծաղրող տղամարդկանց:
Տեսանյութը՝ ըստ 1in.am-ի․
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր