17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

30 նոյ 2016 08:53

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 1 զոհ, 3 վիրավոր

 
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Մարտունի –Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Ծովինար գյուղի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 ՍV 634 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 34 ՍN 366 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևոր՝ Կոմիտաս Զաքարյանը տեղում մահացել է, իսկ ևս 3 հոգի՝ Նվեր Մանուկյանը, Աշոտ Գևորգյանն ու Հենզել Գփոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Մահացած ուղևորը, ըստ կայքի, աշխատում էր Վարդենիսի բժշկական կենտրոնում ՝ որպես բժիշկ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր