Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը          Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ       ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում    

30 նոյ 2016 10:30

«ժառանգության» ցուցակում Րաֆֆի Հովհաննիսյանը չի լինելու․ «Ժամանակ»

 
«Ժամանակը» գրում է. «ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ արդեն իսկ ուրվագծվում են կուսակցությունների ցուցակները և դրանց առաջին հորիզոնականները: «ժառանգություն» կուսակցությունը որևէ այլ կուսակցության հետ դաշինք չկազմելու պարագայում ներկայանալու է սեփական ցուցակով, որի առաջին տեղերը կուսակցության առաջնորդի ցանկությամբ զբաղեցնելու են Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը:
 
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակում չի լինելու, նա չի ցանկանում նորից պատգամավոր դառնալ: Միևնույն ժամանակ, դաշինք կազմելու դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցության այս երեք գործիչների համար անցողիկ տեղեր է պահանջել «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցություններից, որոնց հետ այժմ բանակցություններ են ընթանում»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր