17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

01 դեկ 2016 10:00

Այսօր «Սանիթեք»-ն աշխատելու է 24-ժամյա ռեժիմով




























«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր կանխատեսվող ձյան տեղումներին զուգահեռ ընկերությունն իրականացնելու է ձնամաքրման աշխատանքներ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում՝ ապահովելով քաղաքացիների ազատ տեղաշարժը նախևառաջ կենտրոնական փողոցներում, այնուհետև նաև երկրորդական փողոցներում և բակերում:
 
Բոլորովին նոր մեքենա-սարքավորումներով համալրված տեխնիկական կազմը՝ նախատեսված ձնամաքրման աշխատանքներն օպերատիվ և որակյալ կազմակերպելու համար, ինչպես նաև 400-ից ավելի աշխատակիցներ կազմ ու պատրաստ են աշխատելու ձյան տեղումների պայմաններում 24-ժամյա գրաֆիկով:
 
Հավելենք նաև, որ այս պահին պահեստավորված է ավելի քան 2000 տոննա աղ փողոցներն ու մայթերը մշակելու համար: Տեխնիկական աջակցության ավտոպարկը պատրաստ է սպասարկել 33-ից ավելի մեքենա-սարքավորումները 24 ժամ:
 
Միաժամանակ ընկերությունը հորդորում է Երևան քաղաքի բնակիչներին հնարավորության սահմաններում մասնակից լինել հատկապես բակերի ձյան մաքրման աշխատանքներին կամ պարզապես օգնել «Սանիթեքի» թիմին՝ որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարելով  թեժ գծի՝ 80-90  հեռախոսահամարին, գրելով «Սանիթեքի» պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում կամ զանգահարելով ընկերության հաղորդակցական թիմին 099 58 80 90 հեռախոսահամարով:
«Սանիթեք» ընկերությունը պարբերաբար զեկուցելու է Երևանի բնակիչներին ձնամաքրման աշխատանքների ընթացքի, ինչպես նաև որոշ փողոցներում ձնամաքրման աշխատանքների ժամային գրաֆիկի մասին:
 
«Սանիթեք» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարին կամ նամակ ուղարկել ընկերության պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր