14:57 - Իմ ու իմ ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են, դրա համար չեմ կարող գրավի չափ ասել         14:44 - Եթե փախչող լինեի, ադրբեջանցիք այսօր Ստեփանակերտում թեյ խմելիս կլինեին.նա տվեց Տիգրան Թորոսյանի, Սերժ Սարգսյանի, Հայկ Հարությունյանի անունները      14:24 - Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի առջև հավաքված աջակիցները սխալ էին լսել դատարանի որոշումը    

01 դեկ 2016 12:33

Ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի նախկին տեղակալը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը:  

Նշենք, որ նրա անունը կապվում է «Դատապարտյալների հիվանդանոցում» մարմնավաճառությամբ զբաղվող անձանց և կալանավորների հանդիպում կազմակերպելու գործընթացների հետ:

Ավելի վաղ ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ իրականացված ստուգումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատապարտյալներ Ա. Դ.-ին, Գ. Ա.-ին և  Հ. Ա.-ին տեսակցություն տրամադրելու համար օրենքով սահմանված և անհրաժեշտ պայմանի բացակայության դեպքում տեսակցությունների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում, փաստացի կազմակերպել և իրականացրել են մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ի, Լուիզա Չ.-ի և Դիաննա Մ.-ի տեսակցությունը, տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող հիշյալ դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր