00:09 - Սերժ Թանկյանը Հայաստանում է.Տեսանյութ         22:30 - Օրվա խորհուրդ.Մարտի 30      21:00 - Իմ որդին Չինարիում է ծառայում իրենց համար, իսկ ինձ գործից հանել են քաղաքական հայացքների համար. գողթեցիների հարցերը վարչապետին.Տեսանյութ    

01 դեկ 2016 13:00

11 ախտանշան, որոնք կարող են սրտամկանի կաթվածի նախազգուշացում լինել

Սրտամկանի կաթվածը կարող է հանգեցնել ոչ միայն հաշմանդամության, այլև մահվան, քանի որ սրտամկանն անընդհատ աշխատում է՝ օրգաններին արյուն մատակարարելով: Արյան հոսքի խանգարման դեպքում առաջանում է սրտի իշեմիկ հիվանդություն, որի դրսևորումները կարող են տարբեր լինել՝ սկսած ստենոկարդիայից մինչև կաթված: Սակայն այն կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, քանի որ իշեմիկ հիվանդությունը համարվում է մահացության հիմնական պատճառներից մեկը:
Սակայն այս հիվանդությունը կարելի է կանխարգելել դեռ 30 օր առաջ՝ պարզապես հետևելով սրտի տված ազդանշաններին: Նույնիսկ եթե այդ ախտանշանները հաճախ չեն դրսևորվում, սա արդեն սրտի առողջության մասին մտածելու պատճառ է: Օրվա ընթացքում ավելի քան 5 անգամ նոպաների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի օգնությանը:

1.Հոգնածություն

Եթե նույնիսկ առավոտյան անմիջապես արթնանալուց հետո մարդը հոգնածություն է զգում, իսկ աշխատանքային օրվա ավարտին արդեն գերհոգնած է, ապա հարկավոր է շտաբ բուժզննում անցնել: Սա շատ լուրջ ախտանշան է, որը վկայում է սրտի անբավարարության մասին: Հոգնածությունն առաջանում է գլխուղեղին, թոքերին և սրտին մատակարարվող արյան պակասի հետևանքով:

2. Թուլություն

Սրտամկանի կաթվածով տառապող հիվանդներից շատերը խոստովանել են, որ կաթվածից առաջ այնպիսի թուլության զգացում են ունեցել, որ նույնիսկ ի վիճակի չեն եղել թուղթ բռնել: Գրիպին հատուկ անզորության զգացողությունը շատ վտանգավոր ախտանշան է, որը նախազգուշացնում է մոտ ժամանակներում սրտամկանի կաթվածի մասին:

3.Տրամադրության տատանումներ
 
Բժիշկները խորհուրդ են տալիս շատ ուշադիր լինել և չանտեսել անտեղի անհանգստությունը, քանի որ այն սրտի կաթվածի ամենատարածված նախանշաններից է:

4.Հևոց

Եթե նույնիսկ չնչին ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ուժեղ հևոց է առաջացնում, ապա հարկավոր է խորհրդակցել սրտաբանի հետ, քանի որ սրտամկանի կաթվածը հաճախ է ուղեկցվում հևոցով ու կրծքավանդակի ցավով:

5.Գլխապտույտ

Բնականոն աշխատանքի համար գլխուղեղն ունի արյան հոսքի կարիք: Արյան շրջանառության խանգարումներն ազդում են ողջ օրգանիզմի վրա և հենց սա է պատճառը, որ կաթվածները հաճախ ուղեկցվում են գլխապտույտներով կամ ուշագնացություններով: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լիենել և սրտի ռիթմի խանգարումների դեպքում անմիջապես բուժզննում անցնել:

6.Սառը քրտինք

Հակարծակի նկատվող սառը առատ քրտինքը նույնպես բավական հաճախ հանդիպող ախտանշաններից է, ուստի ոչմի դեպքում չպետք է անտեսվի:

7.Սրտի զարկերի արագացում

Սրտի զարկերի հաճախականության դանդաղեցումը սովորաբար բժիշկներին չի անհանգստացնում՝ ի տարբերություն արագացմանը՝ հատկապես, եթե այն ուղեկցվում է հևոցով, գլխապտույտներով, թուլությամբ: Հարկ է հիշել, որ առիթմիան շատ վտանգավոր է և կարող է դառնալ կաթվածի և նույնիսկ մահվան պատճառ:

8.Կրծավանդակի հատվածում հանկարծակի հայտնվող ու անհետացող ցավը

Այս ախտանշանը շատերն են անտեսում և հետազոտվում են միայն, երբ ախտահարվում են նաև ձեռքերը, մեջքն ու ուսերը: Սակայն հարկ է հիշել որ կրծքավանդակի ցավը սրտի կաթվածի ամենից տարածված պատճառն է:

9.Այտուցվածություն

Ոտքերի այտուցվածությունն ու քաշի ավելացումը ոչ միշտ են առաջանում նստակյաց ապրելակերպի հետևանքով: Սրտամկանը նույնպես կարող է այս կերպ զգուշացնել վտանգի մասին: Օրգանիզմում հեղուկի ավելցուկը վկայում է սրտի անբավարարության մասին:

10.Ստամոքսի խանգարումներ

Ստամոքսի ցավն ու փորափքանքը, որոնք բացասաբար են ազդում մարսողության վրա, միշտ չէ, որ պայմանավորված են լինում աղեստամոքսային համակարգի խանգարումներով: Սա շատ լուրջ ախտանշան է և, ինչպես և կրծքավանդակի ցավերը, ենթադրում է անհապաղ բուժում:

11.Հազ

Մշտական հազը պայմանավորված է լինում թոքերում կուտակված հեղուկով, սակայն երբեմն այն կարող է ուղեկցվել նաև արյունոտ խորխով, ինչը վկայում է լուրջ խնդիրների մասին: Մշտական հազը սրտի անբավարարության նշան է: Եվս մի լուրջ ախտանշան է սուլոցով ուղեկցվող շնչառությունը:
 
estet-portal.com


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր