22:02 - Օրվա խորհուրդ.Մարտի 28         21:00 - ՌԴ ՊՆ-ն հերքում է սպառազինությունների մատակարարումներու մասին տեղեկատվությունը      20:45 - Նախագահը, եթե իր երկրում 15 տոկոս վարկանիշ ունենար ու մի քիչ էլ արժանապատվություն, հաջորդ օրը կամ կհեռանար, կամ կինքնահրկիզվեր    

02 դեկ 2016 15:45

Թուրքիայի արդարադատության նախարարությունը տեղյակ չէ, թե որքան ձերբակալված լրագրող կա երկրում

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի` Ադանայից ընտրված պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը գրավոր հարցում է ուղղել խորհրդարանի նախագահությանը՝ խնդրելով պատասխանել, թե ներկա պահին Թուրքիայում որքան ձերբակալված լրագրող կա:
Խորհրդարանն, իր հերթին, հարցում է հղել Արդարադատության նախարարությանը, որտեղից պատասխանել են, որ ձերբակալված լրագրողների թիվն իրենց հստակ հայտնի չէ: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ են իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում: Ձերբակալված է նաև թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն:

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր