Պատահարներ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Պատահարներ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են https://hayacq.com/79037-opel-.html https://hayacq.com/79037-opel-.html «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱպրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1952 թ․) բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորներ Ն. Ֆ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Զ.-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։
]]>
hayacq2016 Fri, 19 Apr 2024 11:06:23 +0400
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել https://hayacq.com/79026--.html https://hayacq.com/79026--.html Ապրիլի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակի 43-ամյա Լիլիթ Ս․-ն և հայտնել, որ «Լունապարկի» աշխատակիցները ոչ պատշաճ են իրականացնում իրենց մասնագիտական պարտականությունները, առանց ամրակապելու միացրել են ատրակցիոնը, ինչի հետևանքով իր որդին, 1-ամյա Ռ․ Մ․-ն ընկել է ատրակցիոնից, հղորդում է Shamshyan.com-ը:


Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաղթղեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։


]]>
larisa2018 Thu, 18 Apr 2024 14:18:16 +0400
«Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել https://hayacq.com/79016--.html https://hayacq.com/79016--.html «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվելԱպրիլի 17-ին, ժամը 20։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայից դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։51-ին, մարվել՝ 20։54-ին։ Այրվել են «GAZelle» մակնիշի բեռնատարի (վարորդ` Գ. Թ.) թափքը և սրահը՝ մասամբ։
]]>
hayacq2016 Thu, 18 Apr 2024 10:47:25 +0400
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում https://hayacq.com/78982--.html https://hayacq.com/78982--.html Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակումԱպրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ Մարտիրոսյանն իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 22 կմ հատվածում՝ դեպքի Արագածոտնի մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված հայտնվել ձորակում: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, որը հրաժարվել է հիվանդանոց մեկնել: 

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազախողովակի փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:  

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:  

Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել գազաբալոններով։ Գազաբալոնները չեն պայթել, սակայն դրանցից 7-ը մոտ 10-20 մետր շպրտվել էին: 
]]>
hayacq2016 Tue, 16 Apr 2024 11:41:59 +0400
Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել էր Սևանա լճում https://hayacq.com/78963--.html https://hayacq.com/78963--.html Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել էր Սևանա լճումԱպրիլի 14-ին, ժամը 19:37-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել «Lada» մակնիշի ավտոմեքենան։
]]>
hayacq2016 Mon, 15 Apr 2024 10:54:26 +0400
Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս https://hayacq.com/78961--nissan-.html https://hayacq.com/78961--nissan-.html Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրսԱպրիլի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ Յուրա Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ «Պրինց» ռեստորանահյուրանոցային  համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթբետոնե հատվածին և հայտնվել Ողջի գետում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենայից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով` վարորդն աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում, նա պայմանագրային զինծառայող էր։ 
]]>
hayacq2016 Mon, 15 Apr 2024 09:29:28 +0400
Զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել․ վիրավորվել է երկու զինծառայող https://hayacq.com/78942--.html https://hayacq.com/78942--.html Զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել․ վիրավորվել է երկու զինծառայողԱրդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, նախնական տվյալներով` կա 2 վիրավոր, գրում է «Հրապարակը»։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ վթարի հետևանքով երկու զինծառայողներ ստացել են թեթև վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ 

]]>
hayacq2016 Sat, 13 Apr 2024 11:16:10 +0400
Բախվել են «Volkswagen»-ը և «Mazda»-ն, երկու հոգի հոսպիտալացվել է https://hayacq.com/78845--volkswagen-mazda-.html https://hayacq.com/78845--volkswagen-mazda-.html Բախվել են «Volkswagen»-ը և «Mazda»-ն, երկու հոգի հոսպիտալացվել էԱպրիլի 7-ին, ժամը 21։07-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1954 թ.) և «Mazda» (վարորդ՝ Շ. Ա., ծնված 1959 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Հ. Հ.-ն (ծնված 1975 թ.) և «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:
]]>
hayacq2016 Mon, 08 Apr 2024 09:36:06 +0400
Opel-ը բախվելով գազատար խողովակին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում https://hayacq.com/78842-opel-.html https://hayacq.com/78842-opel-.html Opel-ը բախվելով գազատար խողովակին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտումԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:05-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 63 Արթուր Օ-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Քանաքեռավան-Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին՝ Մրգաշենի տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե սյուներին և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին ու հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայրում վարորդի հարազատները նշում էին, որ վարորդն իրենց հայտնել է, որ ինքը ավտոմեքենայի մեջ ամրագոտին կապած է եղել, դրա համար էլ մեքենայից դուրս չի ընկնել, ու եթե ամրագոտին կապած չլիներ, վթարն ավելի վատ հետևանքներ կունենար։
]]>
hayacq2016 Sun, 07 Apr 2024 22:55:54 +0400
Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին «Opel»-ը ընկել է ձորակը. տուժածները հոսպիտալացվել են https://hayacq.com/78742--opel-.html https://hayacq.com/78742--opel-.html Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին «Opel»-ը ընկել ձորակը. տուժածները հոսպիտալացվել ենԱպրիլի 2-ին, ժամը 01։08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղասար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 50 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Խ․ Գ․-ն (ծնված 1994 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարները Խ․ Գ․-ին և Վ․ Գ․-ին ձորակից պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
]]>
hayacq2016 Tue, 02 Apr 2024 12:08:21 +0400