Հայաստան - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Հայաստան - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Երկրաբանական մանրամասներ սեպտեմբերի 10-ի երկրաշարժից https://hayacq.com/44339--10-.html https://hayacq.com/44339--10-.html Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով 20:22-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Այն նախնական տվյալներով՝ զգացվել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: Սեպտեմբերի 11-ի ժամը 05:00 դրությամբ գրանցվել են 1.0-3.7 մագնիտուդով 100-ից ավելի հետցնցումներ, որոնք համեմատաբար թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար, կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Այս մասին հայտնում են ԱԻՆ սեյսմիկ ծառայությունից:


Երկրաշարժը հարում է Ջավախքի ընդարձակման գոտուն (հրաբխային բարձրավանդակին)։ Ջավախքի հրաբխային բարձրավանդակը և հարակից տարածքները հատում են մի շարք ակտիվ խզվածքներ, որոնց հետ են կապված ինչպես պատմական, այնպես էլ արդի ժամանակաշրջանի բազմաթիվ երկրաշարժեր: Ջավախքի ընդհարձակման գոտին բնութագրվում է երիտասարդ հրաբխականությամբ և մեծ թվով թույլ և միջին ուժի երկրաշարժերով: Այս գոտու բարձր սեյսմիկության դրսևորումը կարող է բացատրվել գոյություն ունեցող հրաբխային օջախներով:


Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում:
Բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ: Սեյսմիկ ռեժիմը գտնվում է վերահսկողության տակ: Հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:
]]>
larisa2018 Wed, 11 Sep 2019 17:15:00 +0400
Շոգն աստիճանաբար կնահանջի https://hayacq.com/43951--.html https://hayacq.com/43951--.html Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
]]>
larisa2018 Fri, 23 Aug 2019 15:24:14 +0400
39-40 աստիճան շոգը չի նահանջի https://hayacq.com/43837-39-40-.html https://hayacq.com/43837-39-40-.html Արարատյան դաշտի եւ Երեւանի շոգը չի նահանջելու նաեւ այս շաբաթվա ընթացքում։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Գրեթե ողջ շաբաթ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +38․․․+39, առանձին հատվածներում մինչեւ +40 աստիճանի սահմաններում»,-գրել է նա:






]]>
larisa2018 Mon, 19 Aug 2019 10:00:46 +0400
Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ.Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը https://hayacq.com/43745--.html https://hayacq.com/43745--.html Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այսօրվանից սկսած մինչև օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի։
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում պահպանվելու է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը:
 






]]>
larisa2018 Wed, 14 Aug 2019 10:35:36 +0400
ԻՆչպիսին կլինի եղանակը օգոստոսի 11-15-ը https://hayacq.com/43694--11-15-.html https://hayacq.com/43694--11-15-.html Հայաստանի տարածքում օգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

]]>
larisa2018 Sat, 10 Aug 2019 17:22:01 +0400
Տեսանյութ. Եվրոպայում Հայաստանի վարկանիշը բարձրացել է. թուրքական գործոնը Գերմանիայում. գերմանահայ գործիչ https://hayacq.com/43684--.html https://hayacq.com/43684--.html Գերմանահայ գործիչ, բժիշկ Րաֆֆի Պետիկյանը Գերմանիայի հայ համայնքի կյանքից մանրամասներ է պատմում SHANTNEWS-ին: Նա մասնավորապես նշում է Գերմանիայից հայերի վերջին արտաքսումների պատճառը՝ հիշեցնելով, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը Գերմանիայի կողմից ապահով երկրներ են համարվել, բայց կան հանգամանքներ, որոնց հիման վրա գերմանական կառավարությունն ընդունում է օտարերկրացիների: Իբրև բժիշկ նա խոսում է նաև բժշկական օգնություն ստանալու օտար քաղաքացիների հանդեպ Գերմանիայի կառավարության դիրքորոշման մասին: Րաֆֆի Պետիկյանը SHANTNEW-ին ներկայացնում է նաև Գերմանիայի ներքաղաքական իրավիճակը և այդ տեսակետից՝ թուրքական գործոնը Գերմանիայում:]]> larisa2018 Sat, 10 Aug 2019 14:17:27 +0400 Երկրաշարժ՝ Հայաստանում և Ադրբեջանում https://hayacq.com/43677--.html https://hayacq.com/43677--.html Ադրբեջանում օգոստոսի 10-ին՝ 11:35-ի սահմաններում, գրանցվել է երկրաշարժ, որն զգացվել է նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում:
Սոցիալական ցանցերի հայ օգտատերերը նշում են, որ ցնցումներն զգացել են Լոռու, Տավուշի մարզերում: Երկրաշարժի մասին գրառումներ են կատարել Վանաձորից, Նոյեմբերյանից:
Ինչպես հաղորդում է Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ադրբեջանի Զաքաթալա բնակավայրից 16 կմ հյուսիս, ուժգնությունը 4.6 մագնիտուդ, հիպոկենտրոնը՝ 10կմ խորության վրա:
]]>
larisa2018 Sat, 10 Aug 2019 12:06:33 +0400
Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա https://hayacq.com/43663--.html https://hayacq.com/43663--.html Հանրապետությունում առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում oգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:
]]>
larisa2018 Fri, 09 Aug 2019 15:32:34 +0400
Մոսկվայից Երևան թռչող օդանավը ընդհատել է թռիչքը https://hayacq.com/43638--.html https://hayacq.com/43638--.html Շերեմետևո օդանավակայանում Մոսկվայից Երևան թռչող Nordwind Airlines ավիաընկերության օդանավը տեխնիկական խնդիրների պատճառով ընդհատել է թռիչքը:
Արագություն հավաքելու ժամանակ А321 օդանավի հրամանատարը տեխնիկական խնդիրների պատճառով հայտնել է, որ ընդհատում է թռիչքը և վերադարձել է մեկնարկային դիրք: Հայտնում են օդանավի մամուլի ծառայությունից:
199 մեծահասակ և 16 երեխա ուղևորները Երևան կհասնեն այլ օդանավով, թռիչքը կլինի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:
]]>
larisa2018 Thu, 08 Aug 2019 14:41:05 +0400
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ https://hayacq.com/43618--5-.html https://hayacq.com/43618--5-.html Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
 
Հանրապետության տարածքում` օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
]]>
larisa2018 Wed, 07 Aug 2019 17:30:40 +0400