Արցախ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Արցախ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող ռուս խաղաղապահների դիտակետները ապամոնտաժվել են https://hayacq.com/75371--.html https://hayacq.com/75371--.html Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել ԼՂ տարածքում. Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում։ 

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։ 

Նշվում է, որ ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը։
]]>
hayacq2016 Thu, 05 Oct 2023 20:41:10 +0400
Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. ՆԳՆ ԱԻՊԾ https://hayacq.com/75270--.html https://hayacq.com/75270--.html ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Հաշվի առնելով ձեր անհանգստությունը, ուզում եմ տեղեկացնել, որ առայժմ Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. Տղերքը լավ են, ուղղակի բջջային և ինտերնետ կապի բացակայության պատճառով, կապ հաստատել չի հաջողվում»,- գրել է նա։ 
]]>
hayacq2016 Sun, 01 Oct 2023 18:04:47 +0400
Հայտարարություն՝ բռնագաղթված ճարտարցիների համար https://hayacq.com/75269--.html https://hayacq.com/75269--.html Ճարտարի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի' ճարտարցիներ, խնդրում ենք անձնական նամակով գրեք ձեր ընտանիքներով որտե՞ղ եք տեղավորվել, հեռախոսի համարներ թողեք...

Առայժմ չգիտենք ինչ հնարավոր կլինի անել, բայց բոլորիդ տեղը ուզում ենք իմանալ»։ 
]]>
hayacq2016 Sun, 01 Oct 2023 16:08:14 +0400
Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա․ ԱՀ ՄԻՊ https://hayacq.com/75128--.html https://hayacq.com/75128--.html Արցախի հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է.

«Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։

Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։

Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա»։
]]>
hayacq2016 Mon, 25 Sep 2023 22:13:55 +0400
Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, այդ թվում երեխաներ, կան նաև գերևարվածներ. Արցախի ՄԻՊ https://hayacq.com/75097--.html https://hayacq.com/75097--.html Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի 5 բնակիչ սպանվել է, 15-ը՝ վիրավորվել, 4-ը՝ գերեվարվել Ադրբեջանի կողմից, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ Պաշտպանը ներկայացրել է սառնաղբյուրցի քաղաքացիական զոհերի անունները՝ Ալեքսանդր Ալեքսանյան, Գոհար Գրիգորյան, Նվեր Պողոսյան, Միքայել Պողոսյան, Դավիթ Ալեքսանյան։ Վերջին երեք զոհերը երեխաներ են։ Սառնաղբյուրը մինչև սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։


]]>
hayacq2016 Sun, 24 Sep 2023 22:23:25 +0400
Տեսանյութ.ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ 4 բեռնատար այսօր Լաչինի միջանցքով անցել է Հակարիի կամրջի վրա տեղակայված ապօրինի անցակետ https://hayacq.com/75090--4-.html https://hayacq.com/75090--4-.html ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ 4 բեռնատար այսօր Լաչինի միջանցքով անցել է դեպի Հակարիի կամրջի վրա տեղակայված ապօրինի անցակետ։ Տեսանյութը տարածվել է թվիթթերում՝ Raffi Elliot օգտատիրոջ կողմից, որը այդ տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների թվում է։

Պաշտոնական Ստեփանակերտը կամ Կարմիր Խաչը դեռ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Նշենք, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարը երեկ տեղեկացրել էր Հայաստանից ակնկալվող բժշկական օգնության մասին։ Մասնավորապես հայտնել էր, որ ԿԽՄԿ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանից ավտոմեքենաներ կգնան Արցախ՝ հրատապ բժշկական միջամտության կարիք ունեցող ավելի քան 30 ծանր վիրավորի Երեւան տեղափոխելու համար։

]]>
hayacq2016 Sat, 23 Sep 2023 19:19:31 +0400
Տեսանյութ.Ստեփանակերտը հոսանքազրկված է․ հրետակոծությունը շարունակվում է, արդեն կա 25 զոհ https://hayacq.com/74979--25-.html https://hayacq.com/74979--25-.html Ստեփանակերտն այս պահին լիակատար մրթության մետ է։ Ամբողջ քաղաքը հոսանքազրկված է, միաժամանակ շարունակվում է կեսօրից սկսված հրետակոծությունը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնամասշտաբ ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։
]]>
hayacq2016 Tue, 19 Sep 2023 21:34:23 +0400
Կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանում առավել վտանգավոր շրջաններից․ ՌԴ ՊՆ https://hayacq.com/74976--.html https://hayacq.com/74976--.html Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 12: 00-ից ռուս խաղաղապահներն շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմից արձանագրում են հրադադարի բազմաթիվ խախտումներ:

Կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանում առավել վտանգավոր շրջաններից և տուժածներին բուժօգնության ցուցաբերում:
]]>
hayacq2016 Tue, 19 Sep 2023 20:37:59 +0400
Արցախում վիրավորների թիվն անցնում է 80-ը, արձանագրվել է մահվան հինգ դեպք https://hayacq.com/74974--80-.html https://hayacq.com/74974--80-.html Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:
Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար։
 
ԱՀ առողջապահության նախարարություն
]]>
hayacq2016 Tue, 19 Sep 2023 19:46:36 +0400
Քանի՞ բեռնատար այսօր Լաչինով ու Աղդամով մուտք կգործի Արցախ https://hayacq.com/74916--.html https://hayacq.com/74916--.html MediaHub-ի տեղեկություններով՝ մինչև վաղը Լաչինի միջանքցով 3 հայկական բեռնատար է անցնելու՝ ալյուրով բեռնված, և ևս երեք բեռնատար ռուսական օգնությամբ Աղդամի ճանապարհով:


Համաձայնությունն արդեն ձեռք է բերվել: Մեկական բեռնատար այսօր վաղ առավոտյան արդեն անցել է՝ 20 տոննա ալյուրով:
]]>
larisa2018 Mon, 18 Sep 2023 10:18:14 +0400