Բլոգոլորտ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Բլոգոլորտ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո https://hayacq.com/79146--.html https://hayacq.com/79146--.html Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր գործողություն կատարվում է 2020թ նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչի (այսուհետ` չգիտեմինչ) հիմքով: Այդ մասին ասում է Ալիև Իլհամը, «Պուտին Վլադիմիր & Co»-ին, դա չեն թաքցնում աշխարհի խոշոր խաղացողները: Թեպետ Փաշինյան Նիկոլը չգիտեմինչի մասին չի խոսում, կարծիք չի հայտնում, այնուամենայնիվ, սրբորեն կատարում է չգիտեմինչի պատվիրանները:


Ուզենք, թե չուզենք, Արցախը, դելիմիտացիան, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին Վլադիմիրի «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո: Թերևս դա է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում` ներպետական ուժերին «չի հաջողվում» ձախողել օրվա իշխանությունների պարտվողական քաղաքականությունը: Այլ կերպ ասած` չկա լուրջ արտաքին միջամտություն, այնպես, ինչպես 2018թ:
Դրա վառ ապացույցն այն է, որ Հայաստանում բացակայում է առերևույթ ազգային չարիք հանդիսացող չգիտեմինչի դեմ ընդվզումը: Քաղաքական ուժերն ընդվզում են Ոսկեպարի, անկլավների, Արցախի, միջանցքի հանձնման, Փաշինյան Նիկոլի դեմ, սակայն ծպտուն չեն հանում չգիտեմինչի վերաբերյալ: Այսինքն, հայազգի բնակչությունը «պայքարում է» հետևանքների, այլ ոչ պատճառի դեմ: Այդ իսկ պատճառով, ոչինչ չի ստացվում: Պայքարը պետք է իր մեջ պարունակի քաղաքական բաղադրիչ, ինչը տվյալ դեպքում բացակայում է»։



]]>
larisa2018 Thu, 25 Apr 2024 12:52:00 +0400
Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է» https://hayacq.com/79124--.html https://hayacq.com/79124--.html Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է, իսկ պայքարի մեթոդները՝ իրավաչափ: Այդ մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը․


«Նույնիսկ եթե սահմանազատման ու սահմանագծման հարցում հիշխանությունները հիմք են վերցնում Ալմա Աթայի փաստաթուղթն ու խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները, ապա այդ դեպքում նույնպես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա բոլոր հիմնախնդիրները պետք է լուծում ստանան համապարփակ ու փաթեթային կերպով: Առնվազն շրջանակային համաձայնագիր է պետք, որը կհասցեագրի բոլոր հակամարտային հարցերը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձը Հայրենիք:


Բռնապետ ու ցեղասպան Ալիևին և իր տերերին պետք է ոչ թե հակամարտության կարգավորումը, այլ՝ Հայաստանի ու հայերի նվաստացման ու մասնատման գործընթացը և այդ ընթացքում ստացած զիջումները Հայաստանից:


Մի՛ մոռացեք, ուղիղ մեկ տարի առաջ Ալիևը հրապարակայնորեն հայտարարել է, որ «Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»: Ի դե, հիշեցնեմ նաև, որ անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ այսօր տեղադրվեց առաջին սահմանագծման սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հուսամ՝ այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու հայ ժողովրդի համար, ինչ անցակետն է թողել»,- նշեկլ է Բեգլարյանը։ 
]]>
larisa2018 Wed, 24 Apr 2024 14:57:32 +0400
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան https://hayacq.com/79102--.html https://hayacq.com/79102--.html 3 օր առաջ՝ ապրիլի 20-ին, տեղեկացրել էի, որ նախորդ օրը Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել զիջել Տավուշի մարզի մի շարք տարածքներ, որոնք ապահովում են առնվազն 10 գյուղի անվտանգությունը և ապահովում Վրաստանի հետ միջպետական ճանապարհը։
 
https://www.facebook.com/nhokhikyan2/posts/pfbid032art76pzQwq6JsKQyE95Qc7ZeU25vLj1gWb99Gkaqsg7S74tUvBKZQ6pJaH9oMPHl
 
Ըստ կառավարության իմ աղբյուրների՝ Ադրբեջանը պահանջել էր տարածքները իրեն զիջել ապրիլի 23-ին կամ 24-ին։ Իսկ դուք գիտեք, թե ապրիլի 24-ը ինչի խորհրդանիշ է և ինչ նշանակություն ունի մեր թշնամիների համար։
Այսօր ապրիլի 23-ն է, վաղը՝ 24-ը։
Ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին։
]]>
larisa2018 Tue, 23 Apr 2024 14:08:15 +0400
Տավուշցիներս, դուք շատ բան եք տեսել, մի քիչ էլ դիմացեք. Ադրբեջանում գոչում են՝ շուտով ռեպրեսիաներ են, ՀՀ-ում ասում են՝ սկսել է https://hayacq.com/79083--.html https://hayacq.com/79083--.html «Մեր տվյալների բազայի համար Տավուշի մասով ադրբեջանական ու հայկական դիսկուրսներն ենք մոնիթորինգ անում ներքաղաքական զարգացումների ու կայունության թայմլայնի մասով»:




Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը և հետաքրքիր զուգադիպություններ նկատել:


«Ադրբեջանական Calibre.az-ը (հիշեցնեմ, որ այն ուղղակիորեն գտնվում է Ադրբեջանի նախագահականի ու ՊՆ կուրացիայի տակ) ուշի ուշով հետևում է զարգացումներին, միտինգներին ու օնլայն հեռարձակումներին և հատկապես Մայր Աթոռի ու Բագրատ սրբազանի առաքելությանը։


Այդ կայքը հաշվարկում է, որ դիմադրության աճի պատճառով Փաշինյանը ստիպված կլինի անցնել ռեպրեսիաների, ձերբակալել հոգևորականին, որպեսզի առաջ տանի պրոցեսը։ Ադրբեջանի արտաքին հետախոզության հետ կապ ունեցող որոշ պրոֆիլներ «սարսափեցնում են», որ եթե Հայաստանը ետ կանգնի, դեհ, ինչ պետք է անեն՝ ըհն, պատերազմ (սա չեմ գրում ամենևին որևէ մեկին ահաբեկելու համար):


Դառնանք Հայաստան։ ԵՊՀ նորընծա դոխտոռ-պրոֆեսորը ափալ-թափալ լայվ է մտնում՝ պատռելու կեղծ արևմտամետների դիմակը և մանվածապատ պսևդովերլուծությունից հետո եզրակացնում է, որ Նիկոլ Փաշինյանը կանցնի ռեպրեսիաների․․․ այդ ամենը բացարձակ տեղի են ունենում նույն ժամանակահատվածում։


Հա, այս ամենին էլ նախորդել է հայտնի միջադեպը՝ սադրանքը ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ, որից հետո մեծ աղմուկ հանրային տրասպորտում խուլիգանություն կատարած անձի հանդեպ ոստիկանական ենթադրյալ բռնության մասին (կասկածի տակ չեմ դնում, թեպետ նրա փաստաբանի ոչ մի խոսքին հավատ չեմ էլ ընծայում երկար ժամանակ) ու հաջորդած դիսկուրսը Հայաստանում բռնապետության և ռեպրեսիաների մասին, հատկապես «Ֆրիդըմ հաուս»-ի վերջին զեկույցի գնահատականների մանիպուլացմամբ։


Սրան էլ հավելած, որ Տավուշում ճանապարհներ փակելու օպերացիաներում նկատելի է ցուցարաների մեջ որոշ՝ Երևանից մեզ հայտնի գաստրալյորների շահագրգռությունը, որ ոստիկանությունը անցնի ծեծուջարդի, բռնությամբ փողոց բացի, որպեսզի ապացուցվի, որ Հայաստանում սկսվել են ռեպրեսիաները․․․․ Դեհ, Վոդխոզում բախման, այդ թվում՝ Հայաստան խմբակցության պատգամավորի ակտիվ դերակատրման մասն էլ վրադիր։




Դեհ, հիմա դուք ասեք, որ մետադիչկան նույն տեղը չի պատրաստվել․․․ Ադրբեջանում գոչում են՝ շուտով Հայաստանում ռեպրեսիաներ են, Հայաստանում գոչում են՝ ռեպրեսիաները սկսվել են․․․


Քյոռանամ քո համար Տավուշ ու տավուշցիներս։ Դիմացի։ Դու շատ բան ես տեսել»,- գրել է Սաֆարյանը:
]]>
larisa2018 Mon, 22 Apr 2024 12:44:10 +0400
Քանի՞սն են պատրաստ պատերազմի.Իսկ պատերազմը սարերի հետևում չէ, ատամները սրած հարմար առիթի են սպասում https://hayacq.com/79082--.html https://hayacq.com/79082--.html «Տավուշում պետական սահմանի դեմ պայքարողների հայրենիքը Խեյրիմլի՞ն է, թե՞ Կըզըլ Հաջիլին ․․․ իսկ միգուցե Աղաշը Ասկիպարա՞ն։ Պետական սահմանի ստեղծմանը ընդդիմացողներից քանի՞սն են պատրաստ կռվել հանուն ադրբեջանական բնակավայրերի»:




Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.




«Քանի՞սն են պատրաստ կռվել հանուն այն ադրբեջանական բնակավայրերի, որ երբեք Հայաստանի կազմում չեն եղել։


Քանի՞սն են պատրաստ իրենց ամուսնուն, հորը, զավակին պատերազմ ճանապարհել։


Քանի՞սն են պատրաստ կրել պատերազմի դառը հետևանքները։


Վարձու քարոզիչներից՝ և ոչ մեկը, պատերազմի հետևանքները կրելու ենք բոլորս, առաջին հերթին տեղաբնակ գյուղացին ու շարքային զինվորը։


Իսկ պատերազմը սարերի հետևում չէ, ատամները սրած հարմար առիթի են սպասում, որ նախ տարածքներ նվաճեն Հայաստանից, ապա Հայաստանը ծայրագավառի վերածեն ու Ղարաբաղի պես սկուտեղի վրա մատուցեն։




Մենք բավարար քաղաքական կամք ու վճռականություն պետք է ունենանք պատերազմ սկսելու հիմքերը չեզոքացնելու համար։ Բավական է, ինչքան մատաղացու գառան նման մորթվեցինք՝ բնազդաբար տրվելով «փրկիչների» քաղցր խոստումներին։ Ոչ ոք չի փրկելու, Ղարաբաղը վառ օրինակ»։
]]>
larisa2018 Mon, 22 Apr 2024 11:45:03 +0400
«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո... https://hayacq.com/79068--.html https://hayacq.com/79068--.html Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։ Վերջ չկա։ Վերջն այն է, երբ Երևանում կմնա նույնքան հայ, որքան Ստեփանակերտում, իսկ Էջմիածնի Մայր տաճարն էլ կհայտնվի Շուշվա Կանաչ ժամի վիճակում՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ հավելելով.


«Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզա գյուղի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո թուրքերի բնակեցումը Հայաստանում և այդպես շարունակ։


Սա քաղաքական խնդիր է և կոչվում է Հայաստանի գրավում Թուրքիայի կողմից։ Այս քաղաքական խնդիրը որպես «ապիկար իշխանության» խնդիր սահմանողները ոչ մի լուծում էլ չեն կարող իրականացնել, որովհետև չեն էլ հասկանում, թե ինչ են լուծում»։
]]>
larisa2018 Sat, 20 Apr 2024 14:47:47 +0400
Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են https://hayacq.com/79063--.html https://hayacq.com/79063--.html Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 


Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու
 
Վարչապետի աշխատակազմից hայտնել են. «Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում»:
Իրականում անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու են։ Գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո խաթարվելու է այդ հատվածով Հայաստան-Վրաստան, Իջևան-Նոյեմբերյան տրանսպորտային հաղորդակցությունը․,Ոսկեպար գյուղի կապը Իջևանի և Նոյեմբերյանի հետ; Ադրբեջանին են հանձնելու սահմանագոտում իշխող բարձունքներ, այդտեղ 30 տարում ամրացված մարտական դիրքեր, ջրերի մեծ ակունքներ։ Որ այդ հատվածում բանակի փոխարեն սահմանապահներ են կանգնելու, ամենևին չի նվազեցնում ռիսկերը»։
Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ գյուղերի տարածքների հանձնումից հետո երաշխիք չկա, որ պատերազմ չի լինելու։
Նիկոլ Փաշինյանը գնաց, հանդիպեց Ոսկեպարի, Կիրանցի,Բերքաբերի բնակիչների հետ,խոստումներ տվեց, սակայն, ինչպես միշտ, խաբեց։
Գյուղերի տարածքների հանձումից հետո լուսանկարում պատկերված ճանապարհով այլևս երթևեկ չի լինելու։
]]>
larisa2018 Sat, 20 Apr 2024 13:15:04 +0400
Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը.Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել https://hayacq.com/79060--.html https://hayacq.com/79060--.html Լրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը:


Եթե ժողովրդի համար հասկանալի հայերենով թարգմանենք, ապա.


ա/ Բաքուն առանց պատերազմի ստանում է Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի՝ 1990-ական թթ սկզբից ամբողջովին կամ մասամբ հայկական վերահսկողության տակ գտնվող 4 գյուղերը՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար՝ Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի,


բ/ Բաքուն ՀՀ-ին ժամանակ է տվել, որպեսզի հայկական կողմը Կիրանցի կամրջից մոտ 200 մետր դեպի Աջարկուտ ուղղությամբ նոր կամուրջ կառուցի, որից հետո այսօրվա գործող կամուրջն անցնում է Ադրբեջանին,


գ/ Բաղանիս-Բաղանիս Այրում-Ներքին Ոսկեպար-Կիրանց հատվածում, երկու կողմերից կանգնում են սահմանապահ զորքերը, ինչպես օրինակ Շուռնուխում է,


դ/ առայժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է մնում Մազամ-ջրամբար եռանկյունին, որը Խորհրդային Հայաստանի մաս էր, բայց 90-ական թթ Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց մինչև Կիրանց և ճանապարհի ամենաբարձր ոլորանի (որտեղ հայկական դրոշն է ծածանվում) եռանկյունին, որը 90-ական թթ հայկական վերահսկողության տակ է, մնում է նույն վիճակում:
]]>
larisa2018 Sat, 20 Apr 2024 11:56:39 +0400
Ինչքան վատություն կար, Ռուսաստանը արցախահայությանն ու հայությանն արեց... https://hayacq.com/79027--.html https://hayacq.com/79027--.html Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.


Ինչքան վատություն կար, Ռուսաստանը սեփական դաշնակցին ու իրեն ամենանվիրված ժողովրդին’ արցախահայությանն ու հայությանն արեց…


Նույնիսկ չթողեց, որ ՄԱԿ ԱԽ-ում 2020թ. բանաձևեր ընդունվեն պատերազմը կանգնացնելու (2 անգամ) և Լաչինի միջանցքը բացելու մասին’ 2022թ. և 2023թ. (2անգամ), էլ չասած, որ չթողեց Արցախի համար միջազգային մանդատ ստեղծվի ու միջազգային խաղաղապահ գա…


 
Բառացիորեն վերջերս եվրոպացի բարձրաստիճան դիվանագետից իմացա, որ 2022թ. հոկտեմբերի 7-ին Պրահայի հանդիպումից առաջ Ալիևը համաձայն է եղել, որ ԵՄ դիտորդ-պարեկները հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կանգնեն ոչ միայն Հայաստանի կողմից, այլ նաև Ադրբեջանի տարածքում, այսինքն’ Գեղարքունիքի սահմանակից Քարվաճառից մինչև Լաչին (Բերձոր) ու Կուբաթլու, մինչդեռ ալիևը հանդիպման վերջում դեմ է եղել… Որովհետև Ռուսաստանը համոզել էր չհամաձայնել…


Իսկ այդ դեպքում Արցախը գոնե հայաթափված չէր լինի…


Ահա սա է դաշնակցի դեմքը…
]]>
larisa2018 Thu, 18 Apr 2024 13:52:00 +0400
Սուտ է ասել, սուտ է ասում․մեզ պարտադրում են անլուծում տարբերակ, ասում են սա է՝ ուրիշ ելք չկա, բայց կա... https://hayacq.com/78985--.html https://hayacq.com/78985--.html Երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի առաջ ու չգիտի՝ ինչ անել։ Իմացողների ձևաչափը պիտի վերջապես վերցնի այդ ամբիոնը։


Ֆեյսբուքի էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․


«Սուտ է ասել, սուտ է ասում․


Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում տարբերակ։ Հիմա մեզ պարտադրում են «պաշտոնական Երևանի» գործի չիմացությունը, ու ասում են սա է՝ ուրիշ ելք չկա։


Այս իշխանությունը սեփական ժողովրդին ստել է՝ և´ ընտրություններից առաջ, և´ հետո։ Ստել է բոլոր հարցերում, նաև՝ թե բանակցում է ու գնում գրագետ սահմանազատման։ Ու ստում է հիմա, թե՝ անարժանապատիվ զիջումներից այլ լուծումներ չկան։ Իսկ լուծումներ կան։


Կոնկրետ քայլեր․


Քայլ առաջին. լայն կոնսոլիդացիայով ճակատ՝ միավորներ, անհատներ, եկեղեցի։ Բագրատ Սրբազանի հնչեցրած Stand up against evil-ը միավորող գաղափար է։ Մենք պետք է ընդունենք, որ մեր իրականությունը, բարքերը, մեզ համար գծվող ապագան բառիս բուն իմաստով evil-ական է, ու դրա դեմ պայքարը ենթադրում է պարզ մարդկային որակներ ու հարյուր հազարավոր մարդկանց որոշում։


Քայլ երկրորդ․


Ի տարբերություն այս իշխանության՝ պետք է ասել, որ մենք գիտենք, թե ինչ անել։  Հայաստանը դրել են Արևմուտք-ՌԴ բախման կենտրոնում ու մեզ համոզում են, թե այլևս ելք չկա։ Իհարկե, շատ ծանր վիճակ է, բայց լուծումներ կան։


Դեռևս հունվարին հրապարակել եմ հոդված այն մասին, որ Հայաստանն ըստ էության սահմանակից է դարձել ԲՐԻԿՍԻՆ (Իրանը հունվարի 1-ից ԲՐԻԿՍԻ անդամ է), ինչը տնտեսական լուրջ հնարավորություններ է բացում։ Սա կարող է մեզ թույլ տալ՝ դուրս գալ «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» ծայրահեղ վտանգավոր ընտրությունից։ Պետք է դուրս գալ այս թակարդից ու ռեալ օրակարգով հարաբերություններ կառուցել թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ։ Այս թեման կարող է իր համար առանցքային դարձնել լայն ընդդիմությունը։


Քայլ երրորդ․


Բրյուսելյան ուխտագնացության ամենավտանգավոր հետևանքն այն էր, որ Հայաստանը հայտնվեց ռեգիոնալ նոր մեկուսացման մեջ։ Այնպես ստացվեց, որ մեր աշխարհագրական հարևանները՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, թեպետ տարբեր մոտիվացիաներով, այս դրվագով համախոհներ դարձան՝ մեր դեմ։ 


Այս վտանգավոր մեկուսացումից դուրս գալու նպատակով կարելի է զարգացնել 3+3-ի բանաձևը, իսկ Արևմուտքի հետ՝ պնդել արդեն իսկ ստորագրված CEPA-ի օրակարգի իրականացման վրա (CEPA-ի շրջանակներում դեռևս գոյություն ունի Արցախի չլուծված խնդիրը՝ կարգավորման հեռանկարներով), և չզարգացնել հակառուսական օրակարգ։ Կարելի է օրակարգ դարձնել CEPA-ի ընդլայնման-զարգացման իդեան, բայց ոչ երբեք՝ Արևմուտքի պատվերով հակառուսական պլացդարմի վերածվելու սկզբունքը։


Քայլ չորրորդ․


Ռուսաստանի հետ կարելի է առաջ քաշել երկկողմ հարաբերությունների նոր բանաձև (եթե համարենք, որ ՀԱՊԿ-ի հետ առկա են որոշակի օբյեկտիվ խնդիրներ), որը մեզ կօգնի այսօրվա նոր իրականության մեջ։ Երկկողմ հարաբերությունների նոր բանաձևը՝ «ինչ ենք ակնկալում և ինչ ենք ստանում» տրամաբանության մեջ, կարող է դառնալ լուծում՝ չաշխատող մեխանիզմների փոխարեն, որը կհանգեցնի դեէսկալացիայի։


Մենք քաղաքական, դիվանագիտական ու նաև տնտեսական բազմաթիվ հետաքրքիր քայլերի տարբերակներ ունենք։ Բայց երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի առաջ ու չգիտի՝ ինչ անել։ Իմացողների ձևաչափը պիտի վերջապես վերցնի այդ ամբիոնը՝ բոլորով, այդ թվում պետական համակարգի այսօրվա ունակ դեմքերով։


Պարզ ասած՝ մեր հասարակությանը պետք է ցույց տալ քայլերի հստակ ճանապարհային քարտեզ՝ երկիրը խելամիտ ուղու վրա դնելու համար»,- գրել է Հովհաննիսյանը։
]]>
larisa2018 Tue, 16 Apr 2024 13:07:02 +0400